Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին
ռուս.՝ Сказка про Комара Комаровича
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալերի Ֆոմին
ԵրաժշտությունՎլադիսլավ Կազենին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Թվական1981

Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին (ռուս.՝ Сказка про Комара Комаровича), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ, որը ստեղծել է 1981 թվականին, ռեժիսոր Վալերի Ֆոմինի կողմից, ըստ Դմիտրի Մամին-Սիբիրյակի համանուն հեքիաթի մոտիվների, որը պատմում է այն մասին, թե ինչպես են մոծակները պայքարել արջի դեմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոծակների երամաշարը թռչում է դեպի ճահիճ` ջութակ նվագելու, բայց ճահիճում ապրող դոդոշը բռնում է մի մոծակ-աղջնակի, իսկ նվագախմբի դիրիժոր Մոծակ Մոծակյանը փրկում է նրան։

Այդ ժամանակ դոդոշն օգնության է կանչում շեփոր նվագող արջին և ասում է նրան, որ մոծակները ցանկանում է փչացնել իր կաշին։ Արջն սկսում է սարսափելի բարձր նվագել շեփորով, որպեսզի դուրս քշի մոծակներին, չնայած Մոծակ Մոծակյանն ամաչկոտ չէր, և ինքն է սկսում դուրս քշել արջին ճահիճից։

Արջն սկսում է կռվել մոծակների հետ, իսկ դոդոշը փորձում է նրանց ավելի ու ավելի կռվեցնել։ Արդյունքում արջը և մոծակները ընկերանում են և սկսում են միասին նվագել երաժշտական գործիքներով, իսկ դոդոշը սուզվում է իր ճահիճը։

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Վալերի Ֆոմին
Սցենարիստ Լեոնարդ Տոլստոյ
Նկարիչ մուլտիպլիկատոր Վալերի Ֆոմին
Նկարիչներ Գալինա Վասիլևա, Ի. Կասատկինա, Լ. Ռոմանովա, Իրինա Կլիմովա, Մ. Ռասկովալովա, Իզոլդա Սոլոդովա
Օպերատոր Նիկոլայ Գրիբկով
Կոմպոզիտոր Վլադիսլավ Կազենին
Հնչունային օպերատորներ Բորիս Ֆիլչիկով, Վալերի Սուսլով
Խմբագիր Ի. Բոգուսլավսկի
Ֆիլմի հեղինակ Ֆ. Անտոնով
Դերերը հնչյունավորել են Յուրի Վոլինցև` Արջ, Բորիս Ռունգե` Մոծակ, Զինաիդա Նարիշկինա` Դոդոշ, Մարիա Վինոգրադովա` Մեղու

Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Վերայի և Անֆիսայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուում («Վերայի և Անֆիսայի մասին», «Վերան և Անֆիսան մարում են հրդեհը», «Վերան և Անֆիսան դասի ժամին», «Բուրյոնուշկա», «Հեքիաթ Մոծակ Մոծակյանի մասին», «Սինյուշկայի ջրհորը», «Խոտե թակարդ», «Փոքրիկ պինգվինը», «Շնաձկան հրամանով»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]