Վեվելսբուրգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նկարագրություն | |
Տեսակ | ամրոց, ռազմական թանգարան, hill castle? և Schloss? |
Տեղագրություն | Wewelsburg? |
Վարչական միավոր | Բյուրեն[1] |
Երկիր | Գերմանիա[1] |
Կառուցված | 1603 |
Ճարտարապետական ոճ | վերածննդի ճարտարապետություն |
Բացման օր | 1609 |
Ընթացիկ սեփականատեր | Պադերբորն |
Ճակատամարտեր | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կայք | wewelsburg.de/de/index.php |
Wewelsburg Վիքիպահեստում |
Վեվելսբուրգ (գերմ.՝ Wewelsburg), Վերածննդի շրջանի ամրոց Գերմանիայում, Բյուրենից արևելք, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի տարածքում։ Այսօր առաջին հերթին հայտնի է որպես թանգարան և էսէսական սպաների գաղափարախոսական պատրաստման դպրոց, որի հետ կապված են շատ լեգենդներ։ Թանգարանն ամրոցի տարածքում բացվել է 1980-ական թվականներին։ Ներկայում Վեվելսբուրգի տարածքում գտնվում է երեք կառույց՝
- Պադերբորնի պատմական և երկրագիտական թանգարանը (ամրոցի հարավային և արևելյան թևերում),
- Ամրոցի նացիստական անցյալի թանգարան (առանձին օժանդակ շենքում և ամրոցի հյուսիսային աշտարակում),
- Երիտասարդական հոսթել (արևմտյան թևում)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր գոյություն ունեցող վեվելսբուրգի ամրոցը կառուցել է Պադերբորնի տիրակալ եպիսկոպոս Դիտրիխ ֆոն Ֆյուրստենբերգը (կառավարել է 1858-1618 թթ.), 1603-1609 թթ., Վերածննդի շրջանի ոճով։ 17-րդ դարի վերջում ամրոցը մեծապես տուժել է Երեսնամյա պատերազմի պատճառով, իսկ 1815 թվականին, կայծակի հարվածից հրկիզվել է հյուսիսային աշտարակը։ 1933 թվականի նոյեմբերի 3-ին ամրոց է այցելում Հիմլերը և որոշում այն դարձնել էսէսական սպաների դարբնոց։
1934 թվականի օգոստոսին ամրոցը հատկացվում է էսէսին և սկսում գործել որպես թանգարան և էսէսական սպաների գաղափարախոսական կրթության դպրոց։ Ամրոցի վերակառուցման աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Հերման Բարտելը։ Վերջինս ծրագրել էր ուսումնասիրել ամրոցի շրջակայքը և պեղումներ կատարել, սակայն այդպես էլ չհաջողվեց։ Վերակառուցողական աշխատանքները կատարել են Նիդերհագենի համակենտրոնացման փոքր ճամբարի գերիները։ 1945 թվականին ամրոցը պայթեցվել է, բայց շինությունների զգալի մասը պահպանվել է և այսօր վերանորոգված է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեվելսբուրգ» հոդվածին։ |