Հոսթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոսթելի հանրակացարանային սենյակ
Աշխարհի առաջին հոսթելը հիմնադրվել է 1912 թվականին` Գերմանիայի Ալթենա ամրոցում

Հոսթել, բյուջետային ընկերական կացարան, որտեղ հյուրերը կարող են վարձել մահճակալ, համօգտագործել լվացարանը, խոհանոցը, երբեմն՝ նաև ընդհանուր սրահը։ Սենյակները կարող են լինեն խառը կամ նախատեսված մեկ սեռի ներկայացուցիչների համար։ Հնարավոր է նաև առանձին սենյակների առկայություն։

Հոսթելները որպես կանոն ավելի մատչելի են և՛ տուրիստական օպերատորների, և՛ զբոսաշրջիկների համար։ Շատ հոսթելներ ունեն երկար ժամանակով բնակվող հյուրեր, որոնք այնտեղ բնակվելու վճարի դիմաց կարող են աշխատել որպես ադմինիստրատոր։

Հնդկաստանում և Պակիստանում հոսթել անվանվում են նաև այն հանրակացարանները, որտեղ բնակություն են հաստատում գիշերօթիկ դպրոցների սաները, քոլեջների աշակերտներն ու համալսարանների ուսանողները։ Հոսթել բառը հիմնականում վերաբերում է ընդհանուր կացարան առաջարկող հաստատություններին, որոնք կացարան են առաջարկում զբոսաշրջիկներին և բյուջետային ճանապարհորդներին։

Հոսթելները կարող են գործել ինքնուրույն, կամ լինել Hostelling International (HI) միջազգային ոչ առևտրային կազմակերպության անդամ, որը խրախուսում է երիտասարդների արշավային գործունեությունն ու մշակութային փոխանակումը։ Զբոսաշրջիկների համար հոսթելները հաճախ անվանվում են նաև ճամփորդների հոսթել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին թվագրվող պոստեր, որը աջակցել է կանանց պատերազմական ժամանակների ֆոնդին` համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ աշխատող կանանց ապահովելով հանրակացարանով:

1912 թվականին Գերմանիայի Ալթենա ամրոցում Ռիչարդ Շիրմանը հիմնել է առաջին երիտասարդական հոսթելը (գերմ.` Jugendherberge ):

Առաջին երիտասարդական հոսթելները Գերմանիայի երիտասարդական շարժման արդյունքն էր` քաղաքի աղքատ երիտասարդներին թույլատրելու շնչել մաքուր օդ։ Երիտասարդները պետք է որքան հնարավոր է իրենք կառավարեին այդ հոսթելները՝ գումար խնայելու նպատակով կատարելով ամենօրյա գործերը։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

"hotel", "hostel" և "hostal" բառերը ծագումնաբանորեն նույնն բառերն են, որոնք անգլերեն են ներթափանցել հին ֆրանսերեն hostel բառից, որն էլ, իր հերթին, ծագել է լատիներեն hospitale բառից՝ նշանակելով հյուրատուն կամ հանգստի վայր: Ներկայումս դրանցից յուրաքանչյուրը վերագրվում է կացարանի կոնկրետ տեսակի։

Տարբերությունը հյուրանոցներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսթել Ճապոնիայում

Հոսթելների և հոթելների (հյուրատուն և հյուրանոց) միջև կան մի շարք տարբերություններ, որոնք են՝

  1. Հոսթելները նպատակաուղղված են գումարի խնայողությանը, վարձը անհամեմատելիորեն ցածր է, և շատ հոսթելներ ունեն գրքերի, DVD տեսասկավառակների կամ այլ իրերի փոխանակման ծրագրեր։
  2. Հոսթելները նախատեսված են նրանց համար, ովքեր նախընտրում են ոչ պաշտոնական միջավայր, քանի որ հոսթելները հիմնականում ավելի քիչ պաշտոնական են, քան հյուրանոցները։
  3. Հոսթելները նախատեսված են նրանց համար, ովքեր սիրում են շփվել այլ հյուրերի հետ, քանի որ հոսթելները ավելի շատ են ունենում ընդհանուր սրահներ։
  4. Հոսթելներում, որպես կանոն, գործում է ինքնասպասարկման տարբերակը։

Կոմունալ հարմարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսթելի ժամանակակից պահատուփեր` էլեկտրոնային փականներով:

Հոսթելները հյուրանոցներից տարբերվում են անձի անհատականությանը ավելի քիչ նշանակություն տալով։ Հոսթելի համօգտագործվող ննջասենյակը խիստ տարբերվում է հյուրանոցի անձնական համարից և կարող է այնքան էլ հարմար չլիներ այն անձանց համար, ովքեր դրան ավելի մեծ կարևորություն են տալիս։ Հոսթելները համօգտագործվող ննջասենյակների, ընդհանուր սրահների, խոհանոցների, կոմունալ հարմարությունների կամ այլ հատվածների պատճառով խրախուսում են հյուրերի միջև շփումը, ինչը նպաստում է նաև անձի սոցիալականացմանը։

Անձնական իրերի նկատմամբ պետք է լինեն հետևողական, քանի որ հյուրերը համօգտագործում են այն վայրերը, որտեղ պահվում են հյուրերի իրերը։ Շատ հոսթելներ առաջարկում են անձնական իրերի պահատեղեր, որտեղ ավելի անվտանգ է պահպանել թանկարժեք, կարևոր իրերը։

Հոսթել ընտրելու հարցում պետք է հաշվի առնել անվտանգության պայմանները, արդյոք առկա են հրշեջային անվտանգության միջոցներ, շուրջօրյա անվտանգության տեսահսկման համակարգեր և այլն։

Աղմուկը կարող է խանգարել հաճելի քունը։ Աղմուկ կարող է ստեղծվել մյուս հյուրերի խոսելու, ծիծաղելու, որոշ հյուրերի ուշ ժամանանելու, կամ վաղ մեկնելու, կամ պարզապես իրար մոտ գտնվելու արդյունքում։ Որոշ մարդիկ սրանից խուսափելու համար օգտագործում են ականջակալներ և քնադիմակներ։

Այլ հարմարություններ և ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի շատ այցելուներ գրավելու ակնկալիքով շատ հոսթելները մատուցում են այնպիսի ծառայություններ, որոնք նախկինում չկային։ Դրանց շարքին են պատկանում օդանավակայանում հյուրերին դիմավորելու և հոսթել փոխադրելու ծառայությունը, ինտերնետ սրճարանները, լողավազանների կամ սպա սրահների առկայությունը, տուրերի ամրագրումն ու մեքենաների վարձույթը։ Որոշ հոսթելներ կարող են արժեքի մեջ ընդգրկել նաև նախաճաշ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդապեշտում գտնվող հոսթելի հանրակացարանային սենյակ
Passat նավը, որը լողացող հոսթել և թանգարան է:

Ավանդական հոսթելի ֆորմատը ներառում է հանրակացարանային տիպի հարմարություններ։ Որոշ նոր հոսթելներ նաև ունեն անհատական սենյակներ մեկ, երկու կամ երեք տեղանոց մեծ սենյակներ, ինչպես նաև ընտանեկան սենյակներ։ Սակայն հոսթել համարվելու համար հանրակացարանային սենյակների առկայությունը պարտադիր է։[1][2] Վերջին տարիներին հոսթելների թիվը էապես աճել է, ինչը տարբեր ուղություններով ճամփորդող անձանց աճի արդյունք է։

Հոսթելների որակը նույնպես տարիների ընթացքում բարելավվել է։ Մինչդեռ որոշ հոսթելներ մինչ այժմ պահպանում են ցերեկային ժամերին փակվելու և ինքնասպասարկման ու սեփական իրերը լվանալու կանոնները, դա ավելի շուտ դառնում է հազվադեպ բացառություն, քան ավելի շուտ կանոն, քանզի հոսթելները փոփոխվում են հյուրերի ակնկալիքներին համապատասխան։[3]

Hostelling International (HI)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչարդ Շիրմանի գաղափարը կայծակնային արագությամբ տարածում գտավ ամենուր, ինչն էլ հիմք է հանդիսացել Hostelling International կազմակերպության հիմնադրման համար։ Այս կազմակերպությունը բաղկացած էր ավելի քան 90 երիտասարդական հոսթելների միությունից, որոնք ներկայացնում էին ավելի քան 4500 հոսթելներ՝ աշխարհի 80 երկրներում։[4]

Hostelling International անդամ որոշ երիտասարդական հոսթելներ ծառայություններ էին մատուցում հիմնականում դպրոցահասակ երեխաների (հիմնականում դպրոցի էքսկուրսիաների ժամանակ) կամ ծնողների՝ իրենց երեխաների հետ։ Հոսթելների մյուս մասը ավելի շատ նախատեսված էր զբոսաշրջիկների համար։

Վերջին տարիների ընթացքում Hostelling International կազմակերպությունը բացի հոսթելներից միացել են նաև մեծ թվով հյուրանոցներ։[5]

Չնայած անվանմանը, այն չի սահմանափակում որևէ տարիքի անձի նախաձեռնությունն ու անդամակցությունը կազմակերպությանը։

Անկախ հոսթելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախ հոսթելները սովորաբար Hostelling International, Youth Hostel Association կամ այլ կազմակերպության անդամ չեն։ Հաճախ «անկախ» բառը օգտագործվում է նաև այն դեպքերում, երբ հոսթելը չի հանդիսանում Hostelling International ցանցի անդամ, սակայն այլ կազմակերպությունների անդամ է, կամ կարող է լինել։[6][7]

Այս հոսթելների հետ քիչ է օգտագործվում «երիտասարդական» բառը։ Hostelling International ցանցի անդամ չհանդիսացող հոսթելները հաճախ անվանվում են «բյուջետային ճանապարհորդների» հոսթել։ Ի տարբերություն հյուրանոցային ցանցերի, որտեղ ամեն ինչ ստանդարտացված է, այս հոսթելները կարող են լինել շատ տարբեր, սովորաբար չպանաջել անդամակցության քարտեր։

Հոսթելային գործունեության զարգացման հետ մեկտեղ Hostelling International խմբի հոսթելների և անկախ հոսթելների միջև տարբերությունները ավելի ու ավելի են կրճատվում, ինչպես նաև արդեն Hostelling International անդամ հանդիսացող հոսթելների շարքերում ևս նկատվում են «բյուջետային ճանապարհորդների» հոսթելներ։[8]

Բուտիկ հոսթելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջետային զբոսաշրջիկների շրջանակները վաղուց արդեն չեն սահամանփակվում ուսանող ճանապարհորդներիով և սուղ բյուջե ունեցող անձանցով։[9] Շնորհիվ հոսթելների մեծ պահանջարկի, ինչպես նաև դրանց մեծ թափով աճի ու մրցակցության, հոսթելների ընդհանուր որակը բարելավվել է։ Բացի գոյություն ունեցող հոսթելների տեսակների բարելավումից ստեղծվել են նաև նոր տեսակներ, որոնք ավելի կենտրոնացած են ժամանակակից, լավ ներքին հարդարանք ունելու վրա։

ՙԲուտիկ հոսթել՚ անվանումը հաճախ օգտագործվում է բարձրակարգ հոսթելների համար։

Շարժական հոսթելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժական հոսթելները հանդիպում են ավելի քիչ։ Դրանք չունենք տեղակայման ֆիքսված վայր։ Այն կարող է գոյություն ունենալ որպես ժամանակավոր շինություն, գործել ավտոբուսում, կամ որևէ շինության հետ ունենալ վարձակալության կարճատև պայմանագիր։ Շարժական հոսթելներ հիմնականում հիմնվում են մեծ փառատոնների անցկացման վայրերում, որտեղ էժան կացարանների պահանջարկը մեծանում է տվյալ իրադարձության շրջանակներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reulecke, Jürgen; Stambolis, Barbara (2009). 100 Jahre Jugendherbergen 1909-2009 : Anfänge, Wandlungen, Rück- und Ausblicke. Essen: Klartext. ISBN 978-3-89861-990-5.  հոսթելների պատմությունը (գերմաներեն)