Հյուրատուն
Հյուրատուն (անգլ.՝ guest house)[1][2], զբոսաշրջության ոլորտում լայնորեն տարածում գտած հասկացություն, նման է հյուրանոցին։ Ի տարբերություն հյուրանոցի, հյուրատունն ունի մի շարք պարամետրեր, որոնք կեցության պայմանները մոտ են դարձնում տնայինին:
Հյուրատունը առանձնատուն է, որի սեփականատերն այն վարձով (վարձակալությամբ) է տալիս ամբողջությամբ կամ առանձին սենյակներով: Հաճախ, անձամբ սեփականատերը և նրա ընտանիքը ապրում են նույն առանձնատանը, սակայն տարբեր հարկերում կամ տան առանձին հատվածում: Տարատեսակ ծառայությունների տրամադրմամբ հյուրատան սեփականատերը գործում է իր հայեցողությամբ և վերահսկվում է բազմաթիվ պետական կառույցների կողմից, որոնց վերահսկողության ներքո են նաև հյուրանոցները: Այս ամենն ունի իր դրական և բացասական կողմերը:
Հարկայնությունը և բնակելի առանձնատների տարածքը, ինչպես նաև սենյակների և համարների քանակը չեն կանոնակարգվում: Սակայն, հիմնականում, դրանք երկհարկանի կամ եռահարկ շենքեր են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 400 մ² և սենյակների քանակը մոտավորապես՝ 10-20: Հյուրատան ազատ տարածքը, որը հիմնական մասն է կազմում, զբաղեցնում է հենց սեփականատերը:
Հյուրատուն Կադյակում (Ալյասկա, ԱՄՆ)
Հյուրատուն Սերաբում (Իրան)
Հյուրատուն «Լեսո» (Իսպանիա)
«Տուն ամպերի մեջ» (Անգլիա)
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Что такое гестхаус» (ռուսերեն)։ www.control-point.ru Дарья Власова։ 24 июня 2013։ Վերցված է 2015-04-21
- ↑ «Путешествия и туризм энциклопедия: Гестхаус» (ռուսերեն)։ Nashaplaneta։ Վերցված է 2015-04-21
|
|