Վեսլավ Ադամսկի
Վեսլավ Ադամսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 26, 1947 |
Ծննդավայր | Wierzchowo, Pomeranian Voivodeship, Gmina Człuchów, Człuchów County, Pomeranian Voivodeship, Լեհաստան |
Մահացել է | փետրվարի 10, 2017[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վալչ, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Magdalena Abakanowicz University of the Arts Poznań? (1973) |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարազարդող և ծաղրանկարիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Վեսլավ Ադամսկի (լեհ.՝ Wiesław Adamski, հուլիսի 26, 1947, Wierzchowo, Pomeranian Voivodeship, Gmina Człuchów, Człuchów County, Pomeranian Voivodeship, Լեհաստան - փետրվարի 10, 2017[1], Վալչ, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան), լեհ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Շեչինեկի քանդակագործության և պլաստիկ արվեստների պետական ճեմարանը, ապա ուսումը շարունակել Պոզնանի արվեստի համալսարանի փորագրության և քանդակագործության ֆակուլտետում։ Բնակվում էր Շեչինիկ քաղաքում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք քանդակների հեղինակ Վեսլավ Ադամսկին զբաղվում էր մեդալային արվեստով, դիմանկարային քանդակներով և գեղարվեստական դարբնագործությամբ։ Քանդակագործը Կոսզալինի մերձակայքում գտնվող Բեսեքյերեսում ստեղծել է մի շարք հուշարձաններ, մասնավորապես Յուզեֆ Պիլսուդսկու հուշարձանը Շեչինեկում, և Բեսեկեժ կոմունայում կարտոֆիլի հուշարձան՝ բարձրությունը 3,95 մ․ պատվանդանով՝ 9 մ, որի պատկերը դարձավ կոմունայի զինանշանը։ Ադամը սիրում էր աշխատել այնպիսի բնական նյութերով՝ ինչպիսիք են մետաղը, գրանիտը, բրոնզը, փայտ և մարմարը[2]։

Վեսլավ Ադամի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Լեհաստանում, այլև Հելսինկիում, Բեռլինում, Մադրիդում, Վաշինգտոնում, Պոլտավայում։ Լեհ քանդակագործի գործերը գտնվում են Ռոտերդամի Էրազմ Ռոտերդամցու անվան պատկերասրահում, ինչպես նաև Վարշավայի ազգային թանգարանում։

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://aktualnosci.tvzachod.com.pl/informacje.php?sh=02091305
- ↑ Michen, Adam; Kitlińska-Kisiel, Agnieszka; Harężlak, Magdalena; Muzeum Historyczne (Bielsko-Biała); Zespół Szkół Plastycznych (Bielsko-Biała) (2015). II Spotkania po latach: wystawa zbiorowa absolwentów Zespołu Szkół Plastycznych w Bielsku-Białej. Bielsko-Biała: Zespół Szkół Plastycznych. ISBN 978-83-941739-0-6. OCLC 932210877.