Վեռնոն Ահմաջյան
Վեռնոն Ահմաջյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1930 Whitinsville, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 13, 2012 (81 տարեկան) Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուսաբան և քարաքոսաբան |
Հաստատություն(ներ) | Քլարկի համալսարան |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Քլարկի համալսարան |
Պարգևներ | |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Ahmadjian |
Վեռնոն Ահմաջյան (մայիսի 19, 1930, Whitinsville, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 13, 2012, Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի հայտնի քարաքոսաբան, ԱՄՆ Քլարկի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել և մեծացել է Վիթնսվիլում` հայ էմիգրանտների` Նշան և Անի Ահմաջյանների (Օհանյանների) ընտանիքում և ավելի քան 40 տարի ապրել է Վուստեր քաղաքում։ Ահմաջյանը ավարտել է Քլարկի համալասարանը 1952 թվականին՝ ստանալով բակալավրի կոչում։ Երկու տարի զինվորական ծառայություն անցնելուց հետո վերադարձել է Քլարկի համալսարան և ստացել մագիստրոսի աստիճան։ Փիլիսոփայության դոկտորի կոչում (Ph.D) ստացել է 1960 թվականին Հարվարդի համալսարանում։ Աշխատել է տարբեր համալսարաններում՝ Մասաչուսեթսի համալսարանում, Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) և գլխավորապես Քլարկի համալսարանում։ Մշակել է մեթոդներ լաբորատոր պայմաններում քարաքոսերի անջատման և կուլտիվացման համար։ Ահմաջյանի գիտական հետաքրքրությունները հիմնականում վերաբերել են քարաքոսերի սիմբիոզի բնույթին։ Ահմաջյանը Քաղցկեղի ազգային ինստիտուտին տրամադրել է հատուկ քարաքոսային կուլտուրաներ, որոնք կիրառվել են քաղցկեղի ախտորոշման սկրինինգային ծրագրերում և ՁԻԱՀ-ի դեմ պայքարում։ Բազմաթիվ գրքերի ու գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին պարգևատրվել է հատուկ մեդալով Անտարկտիդայի Մաք-Մյուրդո գիտական կայանում կատարված աշխատանքների համար Գիտության ազգային հիմնադրամի կողմից, ինչպես նաև իր պատվին է կոչվել Տրանսանտարկտիդայի լեռների Քվին-Ալեքսանդրիա լեռնաշղթայի գագաթներից մեկը (Ահմաջյանի գագաթ)։ Ահմաջյանը եղել է մի շարք մասնագիտական ասոցիացիաների անդամ, որոնց թվում են Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիան (IAL), Գիտության առաջխաղացման ամերիկյան ասոցիացիան (AAAS) և այլն։ 1996 թվականին Քարաքոսաբանության միջազգային ասոցիացիայի կողմից պարգևատրվել է Աքարիուսի մեդալով քարաքոսաբանության ոլորտում գիտական ձեռքբերումների և նվաճումների համար։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է 2012 թվականի մարտի 13-ին՝ 81 տարեկան հասակում։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ahmadjian, Vernon. 1967. The Lichen Symbiosis. Blaisdell Publishing Co., Waltham, Mass., 152 pages.
- Ahmadjian, Vernon. 1993. The Lichen Symbiosis. John Willey and Sons, Inc., New York, 250 pages. ISBN 0-471-57885-1
- Ahmadjian, V., and M. E. Hale, eds. (1973). The Lichens. New York։ Academic Press. pp. 697.
- Ahmadjian, V., and S. Paracer. 1986. Symbiosis։ An introduction to Biological Associations. Hanover, N. H., University Press of New England, 212 pages.
- Paracer, Surindar and Vernon Ahmadjian. 2000. Symbiosis, An Introduction to Biological Associations. Second Edition. Oxford University Press, ISBN 0-19-511807-3.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի հիշատակ Վեռնոն Ահմաջյանի(չաշխատող հղում) (անգլերեն)
- Աքարիուսի մեդալակիր Վեռնոն Ահմաջյան Արխիվացված 2012-02-05 Wayback Machine (անգլերեն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարաքոսաբանություն Արխիվացված 2021-02-04 Wayback Machine
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեռնոն Ահմաջյան» հոդվածին։ |
|