Վենքե Մյուրե
Վենքե Մյուրե | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | բուկմոլ՝ Wenche Myhre |
Ի ծնե անուն | անգլ.՝ Wenche Synnøve Myhre |
Նաև հայտնի է որպես | Wencke Myhre |
Ծնվել է | փետրվարի 15, 1947[1][2][3] (76 տարեկան) Օսլո, Նորվեգիա[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիթ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, ստուդիական երաժիշտ և entertainer |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor Records, Philips Records, Triola? և Ariola? |
Ամուսին | Arthur Buchardt?[6], Michael Pfleghar?[6] և Torben Friis Møller?[7] |
Պարգևներ | |
![]() |
Վենքե Մյուրե կամ Վենքե Միրե (նորվ.՝ Wenche Myhre, հայտնիէ նաև որպես Wencke Myhre, փետրվարի 15, 1947[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի երգչուհի, դերասանուհի[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վենքեն մեծացել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Երեք տարեկան էր, երբ երաժիշտ հայրը նրան ներգրավեց երաժշտական աշխարհ։ Հինգ տարեկան հասակում ստացել է առաջին հոնորարը ամանորյա երեկույթում հանդես գալու համար[8]։ 1960 թվականին, երբ Վենքեն հաղթել է VG թերթի Օսլոյի Chat Noir թատրոնում կազմակերպած սիրողական տաղանդ մրցույթում[9], արդեն գրեթե պրոֆեսիոնալ երգչուհի էր[8]։ Մրցույթից հետո կոմպոզիտոր, պրոդյուսեր Առնե Բենդիկսեն նրա հետ համագործակցության պայամանգիր է կնքել։ 1960 թվականին լույս է տեսել նրա դեբյուտային սինգլը «Åh, det er søndag» երգով, որին հաջորդել են նոր սինգլներ[8]։ Բեկումնային էր 1962 թվականը, երբ թողարկվեց «Katta vår» սինգլը։ Երգը դարձավ հիթ, որին 1962-1963 թվականներին հաջորդեցին «Tenk så deilig det skal bli», «Ei snerten snelle», «Bli med ut og fisk» и «Gi meg en cowboy til mann» սինգլները։ Ռադիոյի և հեռուստատեսության շնորհիվ երաժշտական տաղանդով օժտված գեղեցկադեմ աղջիկը շուտով դարձավ նորվեգացիների սիրելին։ Նրա ժողովրդականությանը նպաստեց նաև Նորվեգիայի հեռարձակող ընկերության Prospektkort հաղորդումների շարքում պարբերաբար հայտնվելը[8]։
1963 թվականին տեղի է ունեցել նրա բեմելը[8][10] և նկարահանվել է «Elskere» ֆիլմում։
Եվրատեսիլ[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում մեկ անգամ ներկայացրել է Գերմանիան և հանդես եկել «Ein Hoch der Liebe» երգով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Elskere (1963)
- Husmorfilmen høsten 1964 (1964)
- Operasjon Sjøsprøyt (1964)
- Hjelp - vi får leilighet! (1965)
- Mannen som ikke kunne le (1968)
- Propp og Berta (2001)
- Mamma Mø og Kråka (2009)
- Prinsessen og frosken (2009)
- Dyrene i Hakkebakkeskogen (2016)
Հիթեր Գերմանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hey, kennt Ihr schon meinen Peter (1964)
- Geht ein Boy vorbei (1965)
- Beiß nicht gleich in jeden Apfel (1966) # 1
- Komm allein (1967) # 9
- Ein Hoch der Liebe (1968) #18
- Flower Power Kleid (1968) #17
- Abendstunde hat Gold im Munde (1969) #36
- Er steht im Tor (1969) # 4
- Er hat ein knallrotes Gummiboot (1970) # 1
- Eine Mark für Charlie (1977) # 9
- Lass mein Knie, Joe (1978) # 5
- Für immer und ewig (I'll Love You Forever) (1994)[11]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134469925 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ 6,0 6,1 Wenche Myhre (норв.) — (untranslated). — ISSN 2464-1502
- ↑ Wenche Myhre (норв.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Wenche Myhre»։ Norsk biografisk leksikon (նորվեգերեն)։ Վերցված է 2016-01-20
- ↑ «Triple Play»։ Billboard։ 1963-10-12։ էջ 42։ Վերցված է 2016-01-20
- ↑ «Wenche Myhre»։ Store norske leksikon (նորվեգերեն)։ Վերցված է 2016-01-20
- ↑ «musicme.com»
|