Վենցեսլավ Նովակ
Վենցեսլավ Նովակ | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 11, 1859[1] |
| Ծննդավայր | Սեն, Լիչկո Սենսկա, Adriatic Croatia, Խորվաթիա |
| Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1905[2][3] (46 տարեկան) |
| Վախճանի վայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
| Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
| Մասնագիտություն | դրամատուրգ և գրող |
| Քաղաքացիություն | Խորվաթիա |
Վենցեսլավ Նովակ (խորվ.՝ Vjenceslav Novak, սեպտեմբերի 11, 1859[1], Սեն, Լիչկո Սենսկա, Adriatic Croatia, Խորվաթիա - սեպտեմբերի 20, 1905[2][3], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), խորվաթ գրող, լրագրող, թարգմանիչ, երաժշտական քննադատ։ Կրում է «Խորվաթ Բալզակ»։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հայրը ազգությամբ չեխ էր, իսկ գերմանուհի մայրը՝ բավարացիների ընտանիքից, որ տեղափոխվել են Խորվաթիա։ Սովորել է նախ իր հայրենի քաղաքում, ապա Զագրեբում։
1879 թվականին վերադարձել է տուն և տեղավորվել աշխատելու որպես ուսուցիչ, որտեղ գտնվել է մինչև 1884 թվականը։ Այդ ժամանակ, 1881 թվականին, սկսվում է նրա գրական գործունեությունը։ 1884 թվականից Պրահայում երաժշտություն է սովորել, իսկ 1887 թվականից Զագրեբի մանկավարժական քոլեջում երաժշտություն է դասավանդել։ Մահացել է տուբերկուլյոզից Զագրեբում 1905 թվականին։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովակի արձակի համար բնորոշ են սոցիալական թեմաները, հաճախ է անդրադարձել գյուղի պատկերին։ «Պավել Շեգոտա» (1888) վեպում ցուցադրվում է քաղաքի ազդեցությունը գյուղից հեռացած մարդու վրա։ Գյուղի կենցաղն ու բարքերը պատկերված են «Լեռնաստորոտների պատմություններում» (1889)։
Ավգուստ Շենոնը ստեղծում է «Նեխայի տակ» (1892) վեպը՝ նվիրված Խորվաթիայում ազգային-ազատագրական պայքարի խնդրին։
«Նիկոլա Բարետիչ» (1896) վեպում գրողը քննադատել է բուրժուական հասարակության իդեալներն ու հակադրել նրան բնական կյանքը։ Այս վեպում երևում է մոդեռնիզմի ազդեցությունը։
«Վերջին Ստիպանչիչիները» (1899) վեպում իլիրիզմի դարաշրջանի իրադարձությունները ուղղված են արդիականության վրա, նրա թեման կապիտալիզմի զարգացումն է, քաղաքների աճը և ազնվականության քայքայումը։ Վեպն առանձնանում է սյուժեի զարգացման սլացիկությամբ, հոգեբանական վերլուծության խորությամբ։
«Մեծ քաղաքի նկուղներից» և «Ցեխի մեջ» վիպակներում Վենցեսլավ Նովակը պատկերում է աշխատավոր աղքատների, անօթևանների և աղքատների կյանքը։
Կյանքի վերջում գրողի ստեղծագործության մեջ ուժեղանում է սուբյեկտիվիզմը, ինչը զգալի է «Երկու աշխարհներ» (1901), «Խոչընդոտներ» (1905) վեպերում, ինչպես նաև նատուրալիզմ է դրսևորվում «Տիտո Դորչիչ» վեպում։
Նաև Նովակը մասնագիտորեն զբաղվել է երաժշտության ստեղծմամբ։ Ամենածանր ստեղծագործությունը 1890 թվականի «Հարմոնիա»-ն է՝ երգեհոնի համար նախատեսված երաժշտական ստեղծագործությունների ժողովածուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130628778 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Derossi Z., V. Novak. Iz velegradskog podzemlja, «Umjetnost riječi», 1963, № 4.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վենցեսլավ Նովակ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Новак, Венцеслав // Литературная энциклопедия : в 11 т. — [М.], 1929—1939.
- Новак, Венцеслав // Краткая литературная энциклопедия / Гл. ред. А. А. Сурков. — М. : Советская энциклопедия, 1962—1978.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենցեսլավ Նովակ» հոդվածին։ |
| ||||||||||||||||