Սեն (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սեն (այլ կիրառումներ)
Քաղաք
Սեն
խորվ.՝ Senj
Զինանշան
Wappen Senj HR.gif

Fortress Nehaj.jpg
Կոորդինատներ: 44°59′25″ հս․ լ. 14°54′5″ ավ. ե. / 44.99028° հս․. լ. 14.90139° ավ. ե. / 44.99028; 14.90139
Երկիր Խորվաթիա Խորվաթիա
Ժուպանիա Լիչկո Սենսկա
Քաղաքապետ Դամիր Մրշիչ
Մակերես 658 կմ² կմ²
ԲԾՄ 0 մ մ
Բնակչություն 7 182 մարդ (2011)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ +385 053
Փոստային ինդեքս 53270
Փոստային ինդեքսներ 53270
Պաշտոնական կայք senj.hr
##Սեն (քաղաք) (Խորվաթիա)
Red pog.png
Նավահանգիստը
Նեհայի բերդը

Սեն (խորվ.՝ Senj, իտալ.՝ Segna, գերմ.՝ Zengg, լատ.՝ Senia), քաղաք Խորվաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Լիչկո Սենսկայի ժուպանությունում։ Գավառի երկու խոշոր քաղաքներից մեկն է(Գոսպիչի հետ միասին)։ 2011 թվականի տվայլներով բնակչությունը 7 182 մարդ է։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենը գտնվում է Ադրիատիկի մայրուղու վրա, Զադարից 150 կմ դեպի հյուսիս, Նովի Վինոդոլսկիից 22 կմ դեպի հարավ և Ռիեկայից 42 կմ դեպի հարավ։ Սենի կողքին գտնվում է Վրատնիկի լեռնանցքը, որը բաժանում է Գորսկի Կոտարի լեռները Վելեբիտից։ Մյուս կողմում գտնվում է Զագրեբ - Զադար - Սպլիտ(А1) ժամանակակից մայրուղին, որը կապում է Ադրիատիկի ափը Զագրեբի և ցամաքային Խորվաթիայի հետ։

Սենից 20 կմ դեպի հյուսիս գտնվում է Հյուսիսային Վելեբիտ ազգային պարկը։ Սենը հայտնի զբոսաշրջային վայր է։ Քաղաքը հայտնի է նաև իր նավասպորտի վարպետներով։

Սենում օգոստոսի կեսին անցկացվում է ավանդական բարեկենդանը, որի ժամանակ քաղաքը հյուրընկալում է շատ հյուրերի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն

Քաղաքի տարածքում բնակավայր գոյություն է ունեցել դեռ նախապատմական ժամանակներում։ Այն Աթենիս անվան տակ հիշատավել է մ․թ․ա IV դարում՝ հունական աղբյուրներում։ Բնակավայրը ստացավ Սեն անվանումը, որը իլլիրիացիների դեմ պայքարում ծառայեց որպես բերդ։ VII դարում Դալմաթիայի ափ եկան սլավները և ձուլվել տեղի բնակչությանը։

Սենի թեմը հիմնադրվել է 1169 թվականին: 1271 թվականին Սենը դարձավ Ֆրանկոպանի հզոր իշխանական ընտանիքի սեփականությունը:

Միջնադարում Սենը Կրկ կղզու հետ միասին մեկն էր գլագոլիցայի զարգացման կենտրոններից։

XV դարում Սենի ռազմավարական նշանակությունը կտրուկ աճել է։ Քաղաքը դիմացել է թե՛ Վենետիկյան, թե՛ թուրքական հարձակումներին։ 1558 թվականն Սեն քաղաքի պաշտպանության համար մոտակա բլրի վրա կառուցվել է Նեհայի ամրոցը: Թուրքական պատերազմների ժամանակ Սենը դարձավ արշավախմբի մայրաքաղաք։ Ֆրանկրոպաններին թույլատրվում էր բնակություն հաստատել քաղաքում, հաշվի առնելով նրանց դաշնակցությունը թուրքական և Վենետիկյան պատերազմների ժամանակ։

XVII դարում Սեն քաղաքը ընդգրկվել է Հաբսբուրգների կայսրության կազմում, ինչը օգտակար ազդեցություն է ունեցել քաղաքի տնտեսական աճի և զարգացման վրա։ Սենը դարձավ Ադրիատիկ ծովի ամենամեծ նավահանգիստներից մեկը, առևտուրը և նավաշինությունը արագ զարգացան: Կարլովա-Ռիեկա երկաթուղու բացումից հետո XIX դարում սկսեց նվազել Սենի կարևորությունը որպես նավահանգստի։ Հիմնական կարևորությունը տրվեց Ռիեկային։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Սենը դարձավ Հարավսլավիայի թագավորության մասը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի պատմական կենտրոնը լուրջ վնասվածք էր ստացել ռմբակոծության հետևանքով: Քանդել են քաղաքի շենքերի կեսից ավելին, որի հետևանքով տուժել են քաղաքացիներ[1]: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքը դարձել է ԽՍՀՄ-ի մի մասը, իսկ 1991 թվականին ԽՍՀՄ-ի անկումից հետո դարձավ անկախ Խորվաթիայի մասը:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Սենը ծովափնյա զբոսաշրջային քաղաք է: Առաջնային ոլորտներն են ձկնորսությունը, նավաշինությունը և զբոսաշրջությունը:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենի վարչական միավորը 7 182 բնակիչ ունի:

Բնակչության ազգային կազմը․

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նեհայի բերդ, քաղաքի խորհրդանիշը։ Ամրոցի կառուցումը ավարտվել է 1558 թվականին: Այժմ ամրոց-թանգարան է։
  • Վուկասովիչի պալատ, XIV դարի պալատ։ Կառուցվել է XV դարում։ Համատեղում գոթական և վերածննդի տարրերը։ Այժմ քաղաքային թանգարան է։
  • Սուրբ Մարիամի մայր տաճար, կառուցվել է XII դարում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mihael Sobolevski (December 1, 2003). "Bombardiranje Senja zrakoplovima u Drugom svjetskom ratu". The Review of Senj (in Croatian). City Museum Senj – Senj Museum Society. ISSN 0582-673X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]