Վենիամին Բորիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենիամին Բորիսով
Ծնվել էապրիլի 16, 1935(1935-04-16)
ԾննդավայրՍուսանինսկի շրջան, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 6, 2014(2014-10-06) (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Veniamin Borisov Վիքիպահեստում

Վենիամին Իվանովիչ Բորիսով (ռուս.՝ Вениамин Иванович Борисов, ապրիլի 16, 1935(1935-04-16), Սուսանինսկի շրջան, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2014(2014-10-06), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս խորհրդային նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենիամին Բորիսովը ծնվել է 1935 թվականի ապրիլի 16-ին Կոստրոմայի մարզի Սուսանինո գյուղում։ Խորհրդանշական է, որ հենց այդ գյուղում Ա. Կ. Սավրասովը բնությունից նկարել է իր հայտնի «Սերմնագռավները վերադարձան» նկարը[2]։

1944 թվականին Բորիսովի ընտանիքը տեղափոխվել է Օրյոլ, որտեղ ապագա նկարիչը սովորել է դպրոցում և նկարչական խմբակում, այնուհետև ընդունվել Ելեցկի գեղարվեստի ուսումնարան։ 1957 թվականին այն ավարտելուց հետո Բորիսովը մեկնել է Լենինգրադ և ընդունվել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ։ Սովորել է Վլադիմիր Գորբի, Վալերի Պիմենովի, Վիտալի Վալցևի մոտ։ 1963 թվականին ավարտել է ինստիտուտը Ի. Ա. Սերեբրյանիի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի կոչման շնորհմամբ, ավարտական աշխատանքը եղել է «Հայրենի գյուղ» նկարը[3]։

Առաջին անգամ Բորիսովն իր աշխատանքները ցուցահանդեսում ներկայացրել է 1957 թվականին։ 1960-ականների կեսերից նա Լենինգրադի ցուցահանդեսների մշտական մասնակից է եղել՝ ցուցադրելով իր աշխատանքները կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային կոմպոզիցիաներ, դիմանկարներ։ 1968 թվականին ընդունվել է Լենինգրադի նկարիչների միություն[4]։

Վենիամին Իվանովիչ Բորիսովը մահացել է Սանկտ Պետերբուրգում 2014 թվական հոկտեմբերի 2-ին՝ կյանքի 80-րդ տարում։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիսովի ստեղծագործական ոճը տարբերում է ինքնուրույնությունը, խորքային կապը ռուսական գյուղի պատկերների հետ։ Նկարչի կողմից իր թեմայի և նրա գեղանկարչական-պլաստիկ մարմնավորման հնարքների որոնման մասին են խոսում 1960-1980 թվականների ստեղծագործությունները, այդ թվում՝ «Փլատակներ Պավլովյան այգում»[5] (1962), «Балалаечники»[6] (1967), «Լճակի մոտ»[7] (1968), «Սերգեյ Եսենին»[8] (1971), «Поле вспахано»[9] (1975), «Այրի»[10] (1976), «Խաղաղ երեկո»[11] (1977), «Հյուսիսային գյուղ», «Իմ տատիկը»[12] (երկուսն էլ 1978), «Նորակառույցների շրջանում»[13] (1980), «Солнечный день на Мойке» (1981), «Գյուղացի աղջիկ» (1986), «Տուն գետի մոտ»[14], «Աշնանային նատյուրմորտ»[15] (երկուսն էլ 1989) և այլն։

Նկարչին մոտ և հասկանալի է հին ռուսական արվեստը՝ իր վեհ աշխարհայացքով, փիլիսոփայական խորությամբ և պարզ գեղանկարչական հնարքներով[16]։ Այս կապը, երբեմն շատ նուրբ, մշտապես առկա է նկարչի ստեղծագործություններում՝ անցնելով նրա ամբողջ ստեղծագործության միջով։ Նրա գլխավոր թեման նկարչի մանկության ու պատանեկության կերպարներն էին, հյուսիսային գյուղը, գյուղացիական կյանքի առօրյան, հայրենի վայրերի ու Ռուսաստանի միջին շերտի բնապատկերները։ 1970-1980 թվականներին Բորիսովն աշխատել է Հին Լադոգայի Լենինգրադի նկարիչների ստեղծագործական բազայում։ Այնտեղ ստեղծված ստեղծագործությունների թվում են «Աշունը Հին Լադոգայում» (1981), «Ամառանոց»[17] և այլն։

Այս թեման իր մարմնավորումը գտել է Բորիսովի բազմաթիվ նատյուրմորտներում, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում նրա ստեղծագործության մեջ։ Դրանց թվում են՝ «Հարուստ որս»[18] (1988), «Натюрморт с поставками» (1989), «Նատյուրմորտ սպիտակ յասամաններով», «Մասուրի ծաղիկներ» (1990), «Նատյուրմորտ յասամաններով» (1992), «Նատյուրմորտ մասուրի ծաղիկներով»[19] (1995), «Նատյուրմորտ վարդագույն սփռոցով»[20] (1997), «Դաշտային ծաղիկներ» (2003) և այլն։

1980-ականների վերջից նկարիչը հաճախ անդրադարձել է քաղաքային բնապատկերին, պետերբուրգյան փողոցների ու հրապարակների կյանքին՝ այդ ժանրը հարստացնելով օրիգինալ ստեղծագործություններով, որոնք արտացոլում են քաղաքի կյանքը դարաշրջանների խաչմերուկում։ Նրանց թվում են «Նևսկի պողոտա» (1989), «Պաղպաղակ վաճառողը»[21], «Գլխավոր շտաբի կամարը» (երկուսն էլ 1991), «Գարունը Նևսկիում»[22] (1992), «Церковь во имя Владимирской иконы Божией Матери» (1997), «Բանկովսկի կամուրջ» (2002)[23] և այլն։

Վենիամին Բորիսովը եղել է Պետրովի գիտությունների և արվեստի ակադեմիայի իսկական անդամ[24]։

Բենիամին Բորիսովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում[19][25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Т. 1. М., Советский художник, 1979. С. 142.
  2. Ушакова В. А. Борисов Вениамин Иванович. Живопись. Выставка произведений. СПб., 1994. С.2.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.90.
  4. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.357.
  5. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.322.
  6. Советская Россия. Третья Республиканская художественная выставка. Каталог. М., Министерство культуры РСФСР, 1967. С.19.
  7. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. Л., Художник РСФСР, 1970. С.8.
  8. Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. Л., Художник РСФСР, 1972. С.7.
  9. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. Л., Художник РСФСР, 1980. С.12.
  10. Борисов Вениамин Иванович. Живопись. Выставка произведений. СПб., 1994. С.2.
  11. Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. Л., Художник РСФСР, 1982. С.12.
  12. Осенняя выставка произведений ленинградских художников 1978 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.6.
  13. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л: Художник РСФСР, 1983. С.10.
  14. Борисов Вениамин Иванович. Живопись. Выставка произведений. СПб., 1994. С.4.
  15. Художники Петровской Академии наук и искусств. СПб., 2008. С.29.
  16. Ушакова В. А. Борисов Вениамин Иванович. Живопись. Выставка произведений. СПб., 1994. С.3.
  17. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.303.
  18. Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. Л., Художник РСФСР, 1991. С.48.
  19. 19,0 19,1 Художники Петровской Академии наук и искусств. СПб., 2008. С .28.
  20. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.332.
  21. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.215.
  22. Борисов Вениамин Иванович. Живопись. Выставка произведений. СПб., 1994. С.5.
  23. Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. СПб., Петрополь, 2003. С.179.
  24. Художники Петровской Академии наук и искусств. СПб., 2008. С.28-29.
  25. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.6-7.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Третья Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. М., МК РСФСР, 1967. С.19.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 25-летию победы над фашистской Германией. Каталог. Л., Художник РСФСР, 1972. С.6.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. Л., Художник РСФСР, 1972. С.7.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1978 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.6.
  • Справочник членов Союза художников СССР. Т. 1. М., Советский художник, 1979. С.142.
  • Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. Л., Художник РСФСР, 1982. С.12.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.10.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1989. С.17.
  • Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. Л., Художник РСФСР, 1991. С.48.
  • Борисов Вениамин Иванович. Живопись. Выставка произведений. СПб., 1994.
  • Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. СПб., 1994. С.3.
  • Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. СПб., 1995. С.3.
  • Живопись 1940—1990 годов. Ленинградская школа. Выставка произведений. СПб., 1996. С.3.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., ЦВЗ «Манеж», 1997. С.40,284.
  • Натюрморт в живописи 1940—1990 годов. Ленинградская школа. Каталог выставки. СПб., 1996. С.3.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. СПб., Петрополь, 2003. С.179.
  • «Весенний день». Выставка живописи Вениамина Борисова. СПб, Галерея Национальный Центр, 2005.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.21, 357, 395, 396, 398—400, 404—407, 446. 
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.90.
  • Художники Петровской Академии наук и искусств. СПб., 2008. С.28-29.
  • Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]