Վիտալի Վալցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիտալի Վալցև
Ծնվել էնոյեմբերի 7, 1917(1917-11-07)
ԾննդավայրԿոսմինինո (գյուղ, Ներեխտսկի շրջան), Voskresenskoye rural settlement, Ներեխտսկի շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1989(1989-12-07) (72 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Վիտալի Գենադիևիչ Վալցև (ռուս.՝ Виталий Геннадиевич Вальцев, նոյեմբերի 7, 1917(1917-11-07), Կոսմինինո (գյուղ, Ներեխտսկի շրջան), Voskresenskoye rural settlement, Ներեխտսկի շրջան, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ - դեկտեմբերի 7, 1989(1989-12-07), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկ և մանկավարժ, արվեստագիտության թեկնածու, Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Վալցևը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 7-ին Կոստրոմայի նահանգի Կոսմոնինո գյուղում։ 1936 թվականին ընդունվել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետ։ Սովորել է Ի. Բրոդսկու մոտ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[2]։ Զորացրվելուց հետո վերադարձել է ուսմանը և ավարտել է ինստիտուտը 1948 թվականին, Ռուդոլֆ Ֆրենցի արվեստանոցում՝ ստանալով նկարչի որակավորում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Արշավային խոհանոցի մոտ» ժանրային նկարը[3]։

Ուսումն ավարտելուց հետո սովորել է ինստիտուտի ասպիրանտուրայում։ Դարձել է արվեստագիտության թեկնածու (1954): 1949 թվականից դասավանդել է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: Լենինգրադի նկարիչների միության անդամ է 1948 թվականից: Մասնակցել է ցուցահանդեսների 1940 թվականից։ Նրա նկարներից են՝ «Առավոտը Վոլգայում» (1936), «Ավազե բլուր» (1947), «Կոլտնտեսային բնապատկեր»[4] (1951), «Կեմերիտականները տորֆի արդյունահանման ժամանակ», «Հնձի ժամանակն է» (երկուսն էլ 1954), «Առաջին օրերը ժողկոմում» (1956), «Ամռանը»[5] (1957), «Անտառներում» (1960)[6], «Աղջիկները անտառներում» (1963), «Լենինգրադցիներին (Ձմեռային օրը)»[7] (1964), «Կարմիր գլխաշորեր» (1967) և այլն:

Մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 7-ին Լենինգրադում՝ կյանքի 73-րդ տարում։

Վ. Վալցևի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ճապոնիայում և այլ երկրներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.21.
  2. Подвиг народа Archived 2012-07-29 at WebCite
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.59.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.7.
  5. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.7.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
  7. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.7.
  • Серов В. Знать жизнь, показывать правду жизни // Ленинградский альманах. Кн. 8. Л., Лениздат, 1954. С.306-311.
  • 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.7.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.12.
  • Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.13.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том 2. — М: Искусство, 1972. — с.160.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.16.
  • Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.21.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М: Союз художников России, 2000. — с.57.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.357-359, 361, 366, 370, 393, 395. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.32.
  • Тютрина, Е. А. Вальцев Виталий Геннадиевич //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.168-170.