Վելիմիր Սոմբոլաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վելիմիր Սոմբոլաց
Քաղաքացիությունը Flag of Yugoslavia (1992–2003); Flag of Serbia and Montenegro (2003–2006).svg Հարավսլավիա և Flag of Yugoslavia (1946-1992).svg ՀՍՖՀ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 27, 1939(1939-02-27)[1]
Ծննդավայր Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մահվան ամսաթիվ մայիսի 22, 2016(2016-05-22) (77 տարեկանում)
Մահվան վայր Գրադիշկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա

Վելիմիր Սոմբոլաց (սերբ.՝ Beлимиp Coмбoлaц, փետրվարի 27, 1939(1939-02-27)[1], Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ - մայիսի 22, 2016(2016-05-22), Գրադիշկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա), հարավսլավացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում։ 1960 թվականի օլիմպիական չեմպիոն է։ «Պարտիզան» ակումբի կազմում Հարավսլավիայի քառակի չեմպիոն է։ Խաղացողի գործունեությունն ավարտելուց հետո եղել է ֆուտբոլային մարզիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ավագ եղբայր Պետրի հետքերով Վելիմիրն սկսել է խաղալ հարազատ քաղաքի «Բորաց» ակումբում (Բանյա Լուկա), որտեղ, իր ակումբի հետ, անսպասելիորեն զբաղեցրեց չորրորդ տեղը Հարավսլավիայի երիտասարդական առաջնությունում։ Այդ հաջողությունից հետո երիտասարդական հավաքականի մարզիչ Ացո Մաստալան առաջարկություն ստացավ գլխավորելու «Բորացի» հիմնական կազմը, որտեղ տեղափոխվելուց հետո նա հիմնական կազմ տարավ նաև իր մի քանի նախկին խաղացողների, որոնց թվում էր և Վելիմիրը։ Հաջող ելույթները ոչ մեծ ակումբում առաջ բերեցին Հարավսլավիայի բազմակի չեմպիոն «Պարտիզանի» հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ, որտեղ էլ տեղափոխվեց Վելիմիրը 1959 թվականին։

«Պարտիզանում» երիտասարդ ֆուտբոլիստը դուրդ եկավ խաղադաշտ այնպիսի ճանաչված վարպետների հետ, ինչպիսիք էին Միլուտին Շոշկիչը, Ֆիխրուդին Յուսուֆին, Միլան Գալիչը և ուրիշներ, և ի վերջո բելգրադցիների հետ անցկացնելով 6 մրցաշրջան և խաղալով 260 խաղում նա չորս անգամ դարձավ Հարավսլավիայի չեմպիոն։

1965 թվականին 26 տարեկանում Վելիմիրը տեղափոխվեց «Օլիմպիա» ակումբ (Լյուբլյանա), որտեղ անցկացրեց հաջորդ 5 մրցաշրջանները՝ հանդես գալով Միշո Սմայլովիչի հետ։ Սլովենական ակումբը կայուն կերպով զբաղեցնում էր Հարավսլավիայի առաջնության մրցաշարային աղյուսակի միջակա դիրքեր, ամենաբարձր նվաճումը այդ 5 մրցաշրջանների ընթացքում եղավ 1965/66 թվականներին գրաված ութերորդ հորիզոնականը[2]։

1970 թվականին հեռանալով «Օլիմպիայից» 31 տարեկան հասակում՝ նա մեկ մրցաշրջան անցկացրեց երկրորդական կարգի «Օրիենտ» ակումբում, որից հետո վերադարձավ իր առաջին «Բորաց» ակումբ, որտեղ էլ 1973 թվականին ավարտեց խաղացողի գործունեությունը։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարտիզան»
  • Հարավսլավիայի չեմպիոն (4). 1960/61, 1961/62, 1962/63, 1964/65

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]