Jump to content

Վարվառա Բուտյագինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Բուտյագինա
Ծնվել էդեկտեմբերի 7, 1900(1900-12-07)
ԾննդավայրԵլեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1987(1987-05-24) (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴանիլովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍ. Արսենևի անվան կանանց գիմնազիա
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող

Վարվառա Ալեքսանդրովնա Բուտյագինա (ռուս.՝ Варвара Александровна Бутягина, դեկտեմբերի 7, 1900(1900-12-07), Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 24, 1987(1987-05-24), Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), ռուս խորհրդային բանաստեղծուհի և կինոսցենարիստ, սրբագրիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվառա Բուտյագինան ծնվել է Ելեցում երդվյալ հավատարմատար Ալեքսանդր Պավլովիչ Բուտյագինի և նրա կնոջ Վարվառա Մելիտովնայի ընտանիքում [2]: 1907 թվականին սովորել է Մոսկվայում, Ս. Արսենևայի կանանց գիմնազիայում, այնուհետև Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում և Բարձրագույն գեղարվեստագրականական ինստիտուտում (Բրյուսովի գրականության ինստիտուտ[3]): Բանաստեղծություններ սկսելէ գրել 9 տարեկանից։ Ավելի ուշ մտել է «Նեոկլասիկների»[4] գրական խմբակ։ Մասնակցել է Գրողների միության Համառուսաստանյան մրցույթին (7 դեկտեմբերի 1920 թվական) և «Մեր օրերի պոեզիան» գրական երեկոյին (29 նոյեմբերի 1925 թվական)։ Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝

Բանաստեղծությունները առանձնանում են քնարականությամբ, սիրային և առեղծվածային ապրումներով, բնության նուրբ նկարագրություններով։ Առանձին դեպքերում նկատելի են Ալեքսանդր Բլոկի և Աննա Ախմատովայի ազդեցությունը։

1925 թվականին Վարվառա Բուտյագինան ամուսնանում է ճարտարապետ Վիկտոր Պետրովիչ Խոդատաևի հետ, անոսնությունից ունեցել է երկու որդի՝ Յուրին (ծնվ. 1928) և Կիրիլը (ծնվ.՝ 1932): 1920-ական թվականների վերջերից նա գործնականում դադարել է տպագրվել (վերջին բանաստեղծությունը հրատարակվել է 1932 թվականին), ինչի հետևանքով լուրեր տարածվեցին բանաստեղծուհու տիֆից մահանալու մասին։ Ինչպես պարզաբանում է բանաստեղծուհու որդին Կիրիլ Խոդատաևը, Վարվառա Ալեքսանդրովնան դադարել է հանդես գալ որպես բանաստեղծուհի, քանի որ «չի գրանցվել Պրոլետկուլտում նրա այսրոպեական պահանջների հրատապությամբ»[1]։

Պոեզիայից հեռանալուց հետո Վարվառա Բուտյագինան երկար տարիներ աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում՝ որպես սրբագրիչ[1]։

Մահացել է 1987 թվականին և թաղված է Մոսկվայի Դանիլովսկոե գերեզմատանը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Измалкова Н. Елецкие корни поэтессы Варвары Бутягиной Արխիվացված 2020-02-28 Wayback Machine
  2. «Бутягина Варвара Александровна (1900—1987)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Высший литературно-художественный институт (ВЛХИ)(չաշխատող հղում)
  4. «ДЕКЛАРАЦИЯ НЕОКЛАССИКОВ». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.