Վարսնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարսնակ
Վարսնակ
Վարսնակ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Stipeae
Ցեղ Փետրախոտ (Stipa)
Տեսակ Վարսնակ (S. tenacissima)
Միջազգային անվանում
Stipa tenacissima
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 VU hy.svg
Խոցելի տեսակ

Վարսնակ[1], կամ փետրախոտ ձգվող, անցյալում հայտնի էր որպես խաշար[2] և հալֆա[3] (լատ.՝ Stípa tenacíssima) բազմամյա խոտաբույս է, Փետրախոտ (Stipa) ցեղի տեսակ հացազգիների ընտանիքից։ Աճում է Իսպանիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Կարևոր գյուղատնտեսական մշակաբույս է։

Տարածագոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսնակն արևմտյան միջերկրածովյան էնդեմիկ է, աճում է Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի հարավային կիսաանապատային հողերում։ Ալժիրում աճման տարածքը գնահատվում է 3 միլիոն հեկտար, ամենամեծ տարածքը գտնվում է Սաիդա նահանգում՝ 1,2 միլիոն հեկտար։ Լայնորեն տարածված է Օրանի շրջանից մինչև Ալժիրի հարավի լեռնաշխարհը (մինչև 1800 մ բարձրության վրա)։ Այն Հյուսիսային Աֆրիկայում անապատացման դեմ պայքարի կարևոր տարր է[4]։

Բարձրությունը 0,3—1,5 մ է։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է որպես արոտային կեր ուղտերի, ձիերի և եզների համար։ Արտահանվում է եվրոպական երկրներ, 20-րդ դարի սկզբին Իսպանիայից արտահանումը կազմել է 40, Թունիսից և Տրիպոլիից՝ 30, Ալժիրից՝ 60 հազար տոննա տարեկան[5]։ Բույսի տերևները կազմված են ամուր մանրաթելից և օգտագործվում են արհեստական մետաքսի և այլ գործվածքների արտադրության համար, օգտագործվում են նաև տարբեր իրեր հյուսելու համար և ծառայում են որպես հումք թղթի արտադրության համար[6]։

Վարսնակը հայտնի է Եվրոպայում թղթի արտադրության մեջ իր օգտագործմամբ ավելի քան 100 տարի։ Դրա մանրաթելից ստացվում է բարձրորակ թուղթ, որն օգտագործվում է գրքային գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ընդարձակ Բառարան Հայերէնէ Անգլիերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-07-26 
  2. «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն - 951-1000»։ digilib.aua.am (հայերեն)։ Վերցված է 2022-07-26 
  3. «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան - հալֆա»։ www.nayiri.com։ Վերցված է 2022-07-26 
  4. «Akchiche Omar, Messaoud Boureghda Khadra. Ssparto Grass (Stipa Tenacissima L), Raw Material of Papermaking. First Part (англ.). — Химия растительного сырья, 2007. — Iss. 4. — P. 25–30»։ web.archive.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-24-ին։ Վերցված է 2022-07-26 
  5. Эспарто // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  6. Эспарто // Экслибрис — Яя. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 30).