Շաքե Վարսյան
Շաքե Վարսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1925 |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Վախճանվել է | 1996 |
Մասնագիտություն | արձակագիր և լրագրող |
Կրթություն | Մելքոնյան կրթական հաստատություն, Բեյրութի ամերիկյան համալսարան և Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Շաքե Վարսյան Վիքիդարանում |
Շաքե Վարսյան (Վարսենիկ Հակոբի Բոյաջյան, մայիսի 14, 1925, Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - 1996), հայ արձակագիր, լրագրող։ ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1981): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946), ԽՄԿԿ անդամ (1968): Իր անվան առաջին մասին (Վարս) միացրել է ազգանվան յան վերջավորությունը և ստեղծել Վարսյան գրական անունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաքե Վարսյանը ծնվել է 1925 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ Սովորել է Նիկոսիայի Մելիք-Ուզունյան վարժարանում, 1943 թվականին ավարտել է Մելքոնյան կրթական հաստատությունը։ Նույն թվականին տեղափոխվել է Բեյրութ, ուսումը շարունակել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Բեյրութում աշխատել է «Նոր ուղի» պարբերագրքի խմբագրակազմում[1]։ 1946 թվականին հայրենադարձել է։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում։ 1965 թվականից աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ։
Գ. Սևանի և Վ. Պետոյանի հեղինակցությամբ սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Հայ գրականություն» դասագիրքը (Ե տարի, 1964, 1969, 1971, 1974, 1978)[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերածնության ծաղիկներ (Նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1949[4]։
- Հայ գրականություն։ Ե տարի։ (Սփյուռքի դպրոցների համար) 1964։
- Հայ գրականութիւն, 1989։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Սարոյան Վիլյամ։ Ընտիր երկեր։ 4 հատորով։ Հատոր 4.- Երևան։ Սովետական գրող, 1991.- 431 էջ։
- Սարոյան Վիլիամ։ Մարդկության տունը։ Պատմվածքներ.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 2008.- 387 էջ։
- Ֆաստ Հովարդ, Պիկսքիլ-ԱՄՆ, Երևան, Հայպետհրատ, 1953[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նոր ուղի» պարբերագիրքը (1945-1947)(չաշխատող հղում)
- ↑ Հայկ Խաչատրյան (1986), Գրական տեղեկատու, Երևան։ «Սովետական գրող», էջ էջ 535
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ Վարսյան, Շաքե Հակոբի (1949 թ․ հունվարի 1). Մելիքյան, Հ (ed.). Վերածնության ծաղիկներ։ (Նովելներ). Երևան: Հայպետհրատ. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Ֆաստ Հովարդ, Պիկսքիլ-ԱՄՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաքե Վարսյան» հոդվածին։ |
|
- Մայիսի 14 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Նիկոսիա քաղաքում ծնվածներ
- 1996 մահեր
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Հայ արձակագիրներ
- Հայ լրագրողներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անգլերենից հայերեն թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ՀԽՍՀ վաստակավոր ժուռնալիստներ