Շաքե Վարսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շաքե Վարսյան
Ծնվել էմայիսի 14, 1925(1925-05-14)
ԾննդավայրՆիկոսիա, Կիպրոս
Վախճանվել է1996
Մասնագիտությունարձակագիր և լրագրող
Ազգությունհայ
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն, Բեյրութի ամերիկյան համալսարան և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Շաքե Վարսյան Վիքիդարանում

Շաքե Վարսյան (Վարսենիկ Հակոբի Բոյաջյան, մայիսի 14, 1925(1925-05-14), Նիկոսիա, Կիպրոս - 1996), հայ արձակագիր, լրագրող: ՀԽՍՀ վաստակավոր լրագրող (1981): ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946), ԽՄԿԿ անդամ (1968): Իր անվան առաջին մասին (Վարս) միացրել է ազգանվան յան վերջավորությունը և ստեղծել Վարսյան գրական անունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքե Վարսյանը ծնվել է 1925 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում: Սովորել է Նիկոսիայի Մելիք-Ուզունյան վարժարանում, 1943 թվականին ավարտել է Մելքոնյան կրթական հաստատությունը: Նույն թվականին տեղափոխվել է Բեյրութ, ուսումը շարունակել Բեյրութի ամերիկյան համալսարանում: Բեյրութում աշխատել է «Նոր ուղի» պարբերագրքի խմբագրակազմում[1]: 1946 թվականին հայրենադարձել է: Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1965 թվականից աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ:

Գ. Սևանի և Վ. Պետոյանի հեղինակցությամբ սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Հայ գրականություն» դասագիրքը (Ե տարի, 1964, 1969, 1971, 1974, 1978)[2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերածնության ծաղիկներ (Նովելներ), Երևան, Հայպետհրատ, 1949[4]:
  • Հայ գրականություն: Ե տարի: (Սփյուռքի դպրոցների համար) 1964:
  • Հայ գրականութիւն, 1989:

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆաստ Հովարդ, Պիկսքիլ-ԱՄՆ, Երևան, Հայպետհրատ, 1953[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նոր ուղի» պարբերագիրքը (1945-1947)
  2. Հայկ Խաչատրյան (1986), Գրական տեղեկատու, Երևան: «Սովետական գրող», էջ էջ 535
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2016-10-28 
  4. Վարսյան Շաքե Հակոբի (1949-01-01)։ Մելիքյան Հ, ed.։ Վերածնության ծաղիկներ: (Նովելներ)։ Երևան: Հայպետհրատ 
  5. Ֆաստ Հովարդ, Պիկսքիլ-ԱՄՆ