Վարուժան Եփրեմյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարուժան Եփրեմյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Վարուժան Եփրեմյան (հուլիսի 30, 1959, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1959 թ., Հայաստանի Արտաշատ քաղաքում։
- 1978 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը
- 1981 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ և 1987 թ. ավարտել է Արա Բեքարյանի արվեստանոցը
- 1995 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է
- Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է, նկարիչների «Միր» ստեղծագործական միության անդամ
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
- 1981 . Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիա
- 1992 Միացյալ Արաբական Էմիրություններ (Շարջա)
- 1994 Վեստերոս (Շվեդիա)
- 2009 Art-Hotel "Trezzini"
- 2010 ART-HALL AS (Մոնակո)
- 2011 Սանկտ-Պետերբուրգի քաղաքային քանդակագործության թանգարան[1]
- 2012 Սանկտ-Պետերբուրգ, Կառլ Բուլեյի պատմական ֆոտոսրահ, «Մոդեռնիզմից դեպի ռեալիզմե[2]
Խմբակային ցուցահանդեսներ
- 1999 Բիենաիլե (Սանկտ Պետերբուրգ)
- 2000 Բեռլին, Ռուսկի դոմ
- 2000 Մոսկվա
- 2001 Մյունխեն
- 2004 ART-Ext (Նյու Յորք)
Մեջբերումներ Վարուժան Եփրեմյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զգացմունքը վերածվում է ծավալի, ծավալն էլ` գույնի. նրանք միմյանցից անբաժան են։ Առանց զգացմունքի չկա ծավալ, հետևաբար՝ նաև գույն։ Հենց զգացմունքն է թելադրում գույնը, իսկ մյուսները հետևում են միմյանց։ Սկզբում մթություն է, հետո ծագում է Արևն ու արթնացնում մյուս գույները։
- Երբ կանգնած եմ սպիտակ կտավի առջև, ոգեշնչված ու տրամադրված եմ՝ մոտավորապես գիտեմ, թե ինչ գույներ եմ օգտագործելու։ Շատ եմ սիրում այս պահը, երբ տեղափոխվում ես գույների աշխարհ ու փորձում գտնել ամենահարմարը։ Կտավը դեռ դատարկ է, կնոջ նման է, որը դեռ չի հղիացել։ Հետո զգացմունքները լցնում են հոգիդ ու ծնվում է «երեխան»։
- Եթե չլինեին գույները, չէր ծնվի կտավը։ Գույնը կյանք է։ Պատկերացնում եք, որ բնությունը անգույն լիներ։ Չէինք կարող ընկալել գեղեցկությունը։ Նկարը պետք է շնչի, պետք է ունենա օդ ու լույս։ Իսկ այդ օդը կարող է պատկերվել ցանկացած գույնով։
- Իմ պալիտրայի մեջ բացակայում է սև գույնը։ Դեռ ուսանողական տարիներին հրաժեշտ տվեցի նրան։ Խավարի հետ եմ ասոցացնում։ Իսկ եթե սևի կարիք շատ եմ զգում, ապա փոխարինում եմ այն մուգ կանաչի տարբեր երանգներով։ Այսինքն՝ նույնիսկ ամենավատ պահը հույսի նշույլ ունի։
- Կտավներիցս մեկը «Արարչություն։ Երրորդ Օր» անվանեցի։ Այդ ժամանակ հասկացա, որ փիրուզագույնը Աստծո սիրելի գույնն է, չէ որ նա ամբողջ աշխարհն այդ գույնի երանգներով արարեց։ Հետո էլ ավելացրեց վառ գույների ծաղիկները՝ դա էլ նրա պալիտրան էր[3]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարուժան Եփրեմյանի անձնական կայքէջ Արխիվացված 2017-11-02 Wayback Machine
- Հայրենիքի կարոտը կրկնակի ավելի շատ է ներշնչանք տալիս Արխիվացված 2021-01-26 Wayback Machine
- «Պանարմենիան էքսպո 2009» Սանկտ Պետերբուրգ – Երևան մշակութային կապեր(չաշխատող հղում)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վարուժան Եփրեմյանի անհատական ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում
- ↑ Սանկտ -Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը
- ↑ «Գունաբաժանում. Վարուժան Եփրեմյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.