Վարձակալությամբ տրամադրված հանգստյան տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարձակալությամբ տրամադրված հանգստյան տուն
Հանգստյան տան ննջասենյակի տեսակ Ավստրիայում

Վարձակալությամբ տրամադրված հանգստյան տուն (անգլ.՝ a vacational rent), կահավորված բնակարան, տուն կամ առողջարանային համալիր՝ ժամանակավոր հիմունքներով վարձակալությամբ զբոսաշրջիկներին տրամադրելու համար։ Հանգստյան տները վաղուց դարձել են ճանապարհորդություն կազմակերպելու տարածված տարբերակ ինչպես Եվրոպայում (հատկապես Միացյալ Թագավորությունում), այնպես էլ Կանադայում։

Հանգստյան տների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստյան տները սովորաբար գտնվում են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում, և կացարանների տեսակները բազմազան են։ Կացարանների տեսակներից են վիլլաները, քոթեջները, քաղաքային տները։

Հաճախորդը/ճամփորդը կազմակերպում է հանգստի համար նախատեսված գույքի վարձակալությունը՝ ըստ իր ճանապարհորդության համար նախատեսած ժամկետի։ Ոմանք նախընտրում են վարձակալել միայն գիշերելու համար, ինչպես հյուրանոցային համարները, թեև հանգստի ոլորտում առավել տարածված պրակտիկան սովորաբար շաբաթական վարձակալությունն է։

Հանգստի տների որոշ ձևերում, օրինակ բնակարաններում, առաջարկվում են հյուրանոցների առաջարկած ծառայություններից շատերը, ինչպիսիք են ընդունելություն և գրանցում, 24-ժամյա սպասարկում, ներքին մաքրում և դռնապանի ծառայություններ[1]։

Հանգստյան տների շուկայի չափը[խմբագրել | խմբագրել կոդը]

Evercore կազմակերպությունը նշում է, որ հանգստի վարձակալության շուկայի չափը գնահատվում է 100 միլիարդ դոլար, որի երկու երրորդը առանց միջորդների, սեփականատերերի կողմից տրվող վարձակալությունն է[2]։

Առցանց ծառայություններ, գործակալություններ և կառավարման ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստի տների և վիլլաների վարձակալությունը կազմակերպվում է կա՛մ սեփականատիրոջ հետ, կա՛մ գործակալության միջոցով, կա՛մ ինտերնետ հարթակների միջոցով։ Շատ սեփականատերեր ունեն իրենց սեփական կայքերը, բայց մեծամասնությունն օգտվում է նաև ցուցակագրման ծառայություններ մատուցող ֆիրմաներ (անգլ.՝ listing services), որոնք ցուցադրում են գույքի մասին հիմնական տեղեկությունները և տան սեփականատիրոջ կողմից տրամադրված լուսանկարները։ Քանի որ անշարժ գույքի յուրաքանչյուր սեփականատեր ունի վճարման իր պահանջները, չեղարկման քաղաքականությունը և այլ ընթացակարգերը, հյուրը կապվում է գույքի սեփականատիրոջ հետ՝ ամրագրման մանրամասների մասին տեղեկանալու համար։ Կան տարբեր տեսակի ցուցակագրման կայքեր՝ տարբեր դասակարգիչներով (օրինակ՝ ըստ արժեքի, տեղադրության և այլն)[3]։

2015 թվականի նոյեմբերին, Expedia կազմակերպությունը գնեց HomeAway ծրագիրը (ում պատկանում են նաև հանգստյան տների վարձակալության այլ ապրանքանիշեր)՝ մրցակցելու Airbnb կազմակերպության հետ[4]։ Expedia կազմակերպության բրենդներից HomeAway-ը և VRBO-ը սակայն միաձուլվեցին[5]։

Ի հակադրություն ցուցակագրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գործակալությունները հանգստյան տների սեփականատերերի անունից կատարում են ամրագրումներ և վճարումներ, և հյուրի և սեփականատիրոջ միջև ուղղակի կապ չկա։ Քանի որ գործակալության կողմից սեփականատիրոջից գանձվող վճարը կամ միջնորդավճարը ավելի բարձր է, քան ցուցակագրման ծառայությունների համար կողմից գանձվող վճարը, գործակալությանն կողմից առաջարկվող վարձավճարն ավելի բարձր լինել։

Անշարժ գույքի սեփականատերերի մեծամասնությունը պայմանագիր է կնքում գույք կառավարող ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս կառավարեն իրենց հանգստյան տները։ Այս ընկերությունները զբաղվում են տների ընդհանուր պահպանմամբ և գույքի սպասարկումով։ Որոշ կառավարող ընկերություններ մատուցում են նաև մարքեթինգային ծառայություններ։ Արձակուրդների վարձակալության կառավարող ընկերություններից շատերն աշխատում են միջնորդավճարով (տատանվում է գոյացած եկամտի 20%-ից մինչև 50%-ի սահմաններում[6]), բայց նրանք երաշխիք չեն տալիս տան սեփականատիրոջը վարձակալվող շաբաթների կամ եկամուտ ստանալու համար[7]։

Ճանապարհորդների մտահոգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ճանապարհորդներ խուսափում են հանգստյան տներից՝ վախենալով «Ոչ այնպիսին, ինչպես նկարագրված է» երևույթից (անգլ.՝ "Significantly Not As Described"): Խոսքը վերաբերում է այնպիսի կացարանների, որոնք շքեղ տեսք ունեն լուսանկարներում, սակայն հյուրերի ժամանելուց հետո բացահայտվում են խնդիրներ։ Այս ռիսկը նվազեցնելու համար հանգստի վարձույթով զբաղվող շատ ընկերություններ օգտագործում են օգտվողների կարծիքներ բաժնից[8]։

Կարևոր մտահոգություններից է այն, որ մարդիկ կարող են կեղծ հաշիվներ ստեղծել և գովազդել հանգստյան տներ, որոնք իրականում իրենց չեն պատկանում։ Սա կարող է հանգեցնել նրան, որ հաճախորդները ամրագրեն և վճարեն տան համար, միայն ժամանելուն պես պարզեն, որ տվյալ տան վարձակալությունը գոյություն չունի[9]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստյան տների վարձակալությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տեղական տնտեսությունների վրա, քանի որ այներբեմն թույլ է տալիս հանգստանալ ավելի երկար, քան հյուրանոցներում, իսկ ավելի երկար մնալու միջոցով համայնքներում մեծանում է զբաղվածության հնարավորությունները։

Որոշ կազմակերպություններ, որոնցից է օրինակ Airbnb, սկսում են օգտագործել իրենց հայտնիությունը՝ նպաստելով ավելի կայուն ճանապարհորդությունների։ Airbnb ծրագիրը կատարում է վարձակալությամբ տրված տների գովազդ և հյուրերի համար միջոցառումների կազմակերպում, որոնք տրամադրվում են ոչ առևտրային կազմակերպության կողմից ընտրված մարդկանց միջոցով։ Սա աջակցում է կայուն ճանապարհորդություններին, քանի որ այն թույլ է տալիս այցելուներին ներգրավվել տեղական կազմակերպություններում, որոնք օգնում են բարելավել այցելած համայնքը[10]։

Սակայն կան նաև բացասական ազդեցություններ տեղական համայնքների վրա, օրինակ զբոսաշրջային համայնքներում երկարաժամկետ բնակարանային շուկայի անկում։ Քանի որ ավելանում են կարճաժամկետ վարձակալությամբ կացարանները, երկարաժամկետ հասանելիություն ունեցող միավորների թիվը նվազում է[11]։

Կարճաժամկետ հանգստյան տների վարձակալության վատ հետևանքներից է այն, որ տեղական համայնքների ամենօրյա կյանքը կարող է խաթարվել անծանոթ հյուրերի պատճառով։ Այցելուները կարող են տեղեկացված չլինել տվյալ թաղամասի մշակույթի մասին, որտեղ բնակվում են[12]։

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ շրջաններում և քաղաքներում, տեղական իշխանությունները փորձում են կարգավորել կամ արգելել հանգստյան տների վարձակալությունը՝ տեղի բնակիչների բողոքների հետո կամ մրցակից կազմակերպություններից գոյության պատճառով, օրինակ ԱՄՆ Նյու Յորք, Չիկագո և այլ քաղաքներում կան նմանատիպ սահմանափակումներ, չնայած կանոնակարգը միշտ չէ, որ խստորեն կիրառվում է[13]։

Օրինակ, Պորտլենդի քաղաքապետարանը թույլ չի տալիս 30 օրից պակաս բնակելի գոտիներում վարձակալություն կատարել, սակայն, ըստ տեղական գույքի կառավարիչների տվյալների (ինչպիսին է Vacasa կազմակերպությունը), մեկ հյուրը միջինում մնում է 3-10 գիշեր[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Phocuswright 2015: Vacatia launches family resort holiday rental marketplace». Travolution. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. «How The Vacation Rental Land Grab Stacks Up: HomeAway Vs. Priceline Vs. Airbnb». Skift. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  3. * Choat, Isabel. "How to find and book a holiday apartment online", The Guardian, June 28, 2013.
  4. «Expedia to Buy Vacation Rental Site HomeAway for $3.9 Billion». Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Hawkins, Lori (2019 թ․ մայիսի 3). «HomeAway, the world's largest vacation rental site, is rebranding itself as Vrbo». Austin American-Statesman.
  6. "HomeAway" Արխիվացված 2014-07-07 Wayback Machine. Web. 30 June 2014.
  7. "Investopedia". Web. 30 June 2014.
  8. Nassauer, Sarah. "Renting a Villa, Not a Dump", Wall Street Journal, November 5, 2008. Retrieved April 16, 2014.
  9. «Warning over holiday villa scams». BBC News.
  10. «Social Impact Experiences». airbnb.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. Butler, Steve. «Affordable Housing and the Impact of Short-Term Rentals». MRSC.org. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Schaal, Skift, Dennis (2022 թ․ հոկտեմբերի 19). «Tourism Economics Study Boosts Vacation Rentals and Downplays Local Concerns». Skift.com. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  13. «Travel News, Tips, and Guides - USATODAY.com». USA TODAY.
  14. Columnist, Guest (2014 թ․ հուլիսի 2). «Changes in Portland rental rules don't go far enough: Guest opinion». oregonlive.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարձակալությամբ տրամադրված հանգստյան տուն» հոդվածին։