Jump to content

Վարդուհի Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդուհի Մինասյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 25, 1969(1969-03-25) (56 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդիրիժոր, դաշնակահարուհի և կոնցերտմայստեր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
 Vardouhi Minassian Վիքիպահեստում

Վարդուհի Վարդգեսի Մինասյան (մարտի 25, 1969(1969-03-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, դաշնակահարուհի, կոնցերտմայստեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդուհի Մինասյանը ծնվել է Գյումրիում։ Ավարտել է Գյումրիի երաժշտական ուսումնարանը։ Սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (Ալեքսանդր Յոլչյանի և Ռոզա Թանդիլյանի ղեկավարությամբ), միաժամանակ՝ դիրիժորական բաժինը (Յուրի Դավթյանի դասարան), այնուհետև սովորել է նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ Զուգահեռաբար աշակերտել է Արթուր Ադամյանին (երգեհոն) և պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանին (կոմպոզիցիա)։ Ավարտելուց հետո կոնսերվատորիայում աշխատել է որպես դասախոս[1]։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում որպես դիրիժորի ասիստենտ, ապա դիրիժոր, նաև դաշնակահար։ Ղեկավարել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումը, Չայկովսկու և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցների (2005-2007) մանկապատանեկան կոլեկտիվները, Երևանի մենակատարների սիմֆոնիկ նվագախումը։ 1997-1998 թվականներին եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1998 թվականից՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ) դիրիժորի ասիստենտ։ 1998-2015 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային անսամբլի բաժնում, 2015 թվականին ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտի գիտական կոչում երաժշտական արվեստ մասնագիտությամբ։ Իբրև դիրիժորի ասիստենտ և դաշնակահար-կոնցերտմայստեր՝ մասնակցել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնած օպերային ներկայացումների համերգային ցուցադրմանը և օրատորիալ գործերի կատարմանը։ Պատրաստել է տարբեր դերերգեր հայազգի և օտարերկրացի օպերային երգիչների հետ[2]։ Որպես դիրիժոր և դաշնակահար, ակտիվ մասնակցություն ունի ՀԱՖՆ Նոր կամերատա (ստեղծվել է 2008 թվականին) անսամբլի գործունեության մեջ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամուսին՝ Հովհաննես Պապիկյան, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբոյահար[2]։ Ունեն երկու որդի՝ Վարդան և Մկրտիչ Պապիկյանները։ Ավագ որդին՝ Վարդան Պապիկյանը, տրոմբոնահար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]