Վարդենի Մոստիչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդենի Մոստիչյան
Ծնվել էհունվարի 24, 1953(1953-01-24) (71 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի Արվեստի համալսարան
Կենտրոնական Ֆլորիդայի համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
Կայքvarteni.com
 Varteni Mosdichian Վիքիպահեստում

Վարդենի Մոստիչյան (Վարդենի Մոստիչեան, անգլ.՝ Varteni Mosdichian, հունվարի 24, 1953(1953-01-24), Ստամբուլ, Թուրքիա), ամերիկահայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդենի Մոստիչյանը ծնվել է Ստամբուլում, Մանուկ Մոստիչյանի (Մանուկ Մոստիչեան) և Զեփյուռ Էլմայանի (Զեփիւռ Էլմաեան) ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլում։ 1969 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ Սովորել է Կալիֆոռնիայի Արվեստի համալսարանում, Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան։

Շուրջ 500 կտավների հեղինակ է։ 1974 թվականից ԱՄՆ-ում մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրվել է նաև Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում[1]։ 1979 թվականին ցուցադրվել է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Ստամբուլում, Ուոթերթաունում, Փարիզում, Քեմբրիջում։ Ամերիկայի հայկական թանգարանում բացվել է նրա «Գյուղացիները հողին դեմ հանդիման» անհատական ցուցահանդեսը[2]։ Ցուցադրված կտավներում արտահայտվել է հայ ժողովրդի ողբերգական անցյալը։

Վարդենին համարձակ վրձնահարվածներով կիրառում է վառ գույների հանդուգն համադրություն։ Վարդենիի համար գույնն այն հիմնական միջոցն է, որով նա հասնում է ինքնարտահայտման։ Ստեղծագործում է արվեստի վերացական ուղղությամբ։ Նրա գործերում գերակշիռ տեղ է գրավում հայկական թեմատիկան։ Վարդենիի կտավներից հորդող ջերմությունն արտացոլում է նկարչուհու հուզական աշխարհը[3]։

Ստեղծագործություններից գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Ֆլորիդայի կենտրոնական համալսարանի գեղարվեստի քոլեջում, մասնավոր հավաքածուներում[4][5][6]։

Մեջբերումներ Վարդենի Մոստիչյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներշնչանքի և ոգեղենի աղբյուրն ինձ համար իմ սեփական պատմությունն է։ Հին Ստամբուլի Գետիկ-Փաշա ծովափնյա թաղամասի առօրյան, աղքատ, բայց սրտամոտ, հասարակ, բարյացակամ համայնքը, տարրական դպրոցը, որտեղ ստացել եմ իմ նախնական կրթությունը, երկար և ոլորապտույտ, տեղ-տեղ աստիճանների վերածվող հնաշունչ փողոցները. Արևելյան Անատոլիայից գաղթած հայ գյուղացիները, նրանց գունեղ և ավանդական ապրելակերպը` այս ամենն ուժեղ և խոր արմատներ է գցել իմ մեջ։ Իմ պապերի հովանավորող ջերմությունը, նրանց կենսափորձը, ընտանիքում բանաստեղծների առկայությունը, ծովի հանդեպ հորս անսահման սերը և մորս ազատության տենչանքը, այս ամենն արգասավորել են իմ հոգին արվեստի աշխարհի սիրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հույզի նկարիչը` Վարդենի, «Ազգ», սեպտեմբերի 29, 1998, #180 (1683)
  2. The Armenian Weekly, December 15, 1990
  3. Երևան, օրաթերթ, 1991, նոյեմբերի 6
  4. Պայքար շաբաթաթերթ, 1990, հոկտեմբերի 20, էջ 7
  5. The Armenian Guardian, 1990 December
  6. The Armenian Mirror-Spectator, 2000, April 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]