Վարդգես Ղուլյան
Արտաքին տեսք
Ծնվել է | մարտի 9, 1944[1] (80 տարեկան) |
---|---|
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Վարդգես Սերոբի Ղուլյան (մարտի 9, 1944, գյուղ Կարմիր (այժմ՝ Ճամբարակ՝ Հայաստան Գեղարքունիքի մարզ)), վիրաբույժ։ Հայաստանի զինված ուժերի բժշկական ծառայության մայոր (2000 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1966 թվական)։ 1967-1997 թվականներին աշխատել է Տաջիկստանում, Հայաստանի Սպիտակի, Ճամբարակի կենտրոնական շրջանային, Լուսակերտի հանրապետական ֆիզիոթերապևտիկ հիվանդանոցներում։
1991 թվականից ծառայում է Հայաստանի զինված ուժերում, 1997 թվականից՝ Երևանի կենտրոնական զինվորական կլինիկական, ապա՝ կայազորային հոսպիտալների բաժանմունքների պետ։
1988 թվականին կամավոր մեկնել է Ճամբարակ, բուժել է վիրավոր և հիվանդ ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |