Վարդան Քուշնիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Քուշնիր
Ծնվել էնոյեմբերի 22, 1969(1969-11-22)
ԾննդավայրՀայաստան
Մահացել էհուլիսի 24, 2005(2005-07-24) (35 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունspammer

Վարդան Քուշնիր (նոյեմբերի 22, 1969(1969-11-22), Հայաստան - հուլիսի 24, 2005(2005-07-24), Մոսկվա, Ռուսաստան), «Խոսակցական անգլերեն կենտրոնի» ղեկավար (ավելի վաղ «ամերիկյան անգլերեն կենտրոն»): Հայտնի է դարձել՝ որպես սփամ ռունետի ցրման խոշոր կազմակերպիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Քուշնիրը, որն այդ ժամանակ գտնվում էր Ֆլորիդայում, Ֆլորիդայի բնակիչ՝ Մայքլ Ուոքերի (Michael Walker) հետ օգտագործել է սպամ՝ փոստաղբ, (կամ unsolicited email) Sophim, inc ընկերության գովազդների համար: Նրանց արգելել են ընկերության ցանկացած գովազդ, քանի որ Sophim ընկերությունը բորսայում գրանցված չի եղել, և նրանք ևս գրանցված չեն եղել որպես միջնորդներ [1]:

Որոշ գնահատականներով՝ նամակների քանակը, որը 2003—2004 թվականներին կենտրոնն ամեն օր ուղարկել է էլեկտրոնային փոստի հասցեներին, կազմել է մինչև 25 միլիոն, այն դեպքում, երբ 2004 թվականի վերջում ռունետից մշտական օգտվողների թիվը (այսպես կոչվող՝ շաբաթական լսարանը ) չի գերազանցել 8 միլիոնը:

2003 թվականի նոյեմբերին ռուս իրավաբան Անտոն Սերգոն պաշտոնական բողոք է ուղարկել Հակամենաշնորհային Կոմիտե: Հակամենաշնորհային Կոմիտեն չի կարողացել ապացուցել Ամերիկյան անգլերենի կենտրոնի մեղքը: Կես տարի Քուշնիրը չի արձագանքել Կոմիտեի նամակներին, հետո հայտարարել է, որ ոչ մի սպամ չի ուղարկել: Քուշնիրն ասել է, որ իր Կենտրոնի հեռախոսով և գովազդով սպամ ուղարկում են իր մրցակիցները՝ իր անունը վարկաբեկելու և բիզնեսին վնաս հասցնելու նպատակով[2]:

Միաժամանակ համացանցից օգտվողները պայքար են սկսել անօրինական և կիսաօրինական մեթոդներով: Քուշնիրի կայքը մշտական DDoS-հարձակումների է ենթարկվել. համացանցում հայտարարությունների տախտակի վրա հայտնվել է գայթակղիչ հայտարարություն (ծանոթության հայտարարություններ գեղեցիկ և հեշտ հասանելի աղջիկների հետ, մեքենաների և անշարժ գույքի՝ շուկայականից ցածր գնով վաճառքի հայտարարություններ և այլն)՝ Կենտրոնի հեռախոսահամարով, Կենտրոնի հեռախոսների վրա մեծաթիվ զանգեր են ստացվել, որոնք իբրև ցանկանում են մասնակցել դասընթացների կամ ստանալ որևէ տեղեկատվություն:

2004 թվականի ընթացքում լեզվի կենտրոնից էլեկտրոնային հասցեների միջոցով սպամի ուղարկման հաճախականությունը սկսել է նվազել: «Խոսակցական անգլերենը» համարյա ամբողջությամբ դուրս է մղվել հանրային փոստային համակարգերից, և իր գովազդներն ուղարկել է հիմնականում համացանցային անհատական ռադիոընդունիչների միջոցով՝ ICQ:

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսի 24-ին Վարդան Քուշնիրի մարմինը հայտնաբերվել է Մոսկվա քաղաքի կենտրոնում վարձած բնակարանում՝ Սադավայա-Կարետնայա փողոցում: Քննությամբ հաստատվել է, որ Քուշնիրի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքից և գլխի բազմաթիվ վնասվածքներից: Քրեական հետախուզության աշխատակիցները կասկածում են, որ սպանությունը կապված է սպանվածի սպամ գործունեության հետ: Բաժակներից մեկում փորձագետները գտել են ուժեղ քնաբեր դեղամիջոցի հետքեր, այդ պատճառով էլ սպանության հիմնական վարկածը հանդիսացել է կողոպուտի նպատակով սպանությունը:

Քննությունը մինչև մեկ ամիսն արձանագրել է նախնական արդյունքներ. 2005 թվականի օգոստոսի 14-ին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են մի խումբ երիտասարդների՝ երեք տղամարդու՝ 17, 18 և 27 տարեկան և 15-ամյա մեկ աղջկա: Քննության վարկածով՝ ձերբակալվածները, գողության նպատակով, գիշերը, ջրահեռացման խողովակով բարձրացել են Քուշնիրի բնակարան, որը գտնվել է երկրորդ հարկում: Երիտասարդներից մեկի մոտ եղել է բեյսբոլի մական, որով նա լռեցրել է Քուշնիրին, հետո հարվածել նրան՝ մեռնելու աստիճան:

Սպանությունը մեծ հնչեղություն է առաջ բերել ինչպես մամուլում, այնպես էլ՝ համացանցային տիրույթում: Համացանցի ռուսական հատվածի բազմաթիվ հետևորդներ բացահայտ ուրախ էին Քուշնիրի մահվան պատճառով, ոմանք նույնիսկ առաջարկել են հուլիսի 24-ը հայտարարել սպամերի դեմ պայքարի օր: Չնայած Քուշնիրը ռուսական սպամերներից միակը չէր, սակայն շատերի համար նա համարվել է ռուսական սպամի խորհրդանիշը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sophim, Inc. Michael Orrin Walker Vardan Kushnir Արխիվացված է Նոյեմբեր 9, 2005 Wayback Machine-ի միջոցով: (անգլ.)
  2. «Бесславная смерть "успешного спамера"»։ Վերցված է 2017-08-07