Վարդան Ուռուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդան Ուռուտյան
Vardan Urutyan 2019.jpg
Ծնվել էնոյեմբերի 1, 1977 (42 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարալիկ, ՀԽՍՀ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրթությունՀայաստան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Կանադա Գուելֆի համալսարան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տեխասի A&M համալսարան
Շվեյցարիա Մաաստրիխտի կառավարման դպրոց
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՏնտեսագետ

Վարդան Էդիկի Ուռուտյան (ծնվ. նոյեմբերի 1, 1977թ.), տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր (2018թ.-ից)։

Ծնվել է 1977 թվականին՝ Անիի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Մարալիկ քաղաքում[1]: 1994 թվականին ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (ներկայումս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան): 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ: 1999-2002 թվականներին աշխատել է որպես «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ: 2002 թվականին ավարտել է ԵՊՏԻ ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2][1]:

2003 թվականին ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը: 2006-2012 թվականների ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից արժանացել է 4 հավաստագրի, զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով, փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով գործուղվել եվրոպական և ամերիկյան համալսարաններ: 2008 թվականին ավարտել է Տեխասի A&M համալսարանի «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011 թվականին ավարտել է Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը[3][4]:

2000 թվականի սեպտեմբերից, որպես դասախոս և հետազոտող, աշխատանքի է անցել Ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ԱՈւԿ): 2005 թվականին նշանակվել է կենտրոնի փոխտնօրեն, իսկ 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի օգոստոսը՝ տնօրեն[5]: 2007 թվականին ստացել է դեցենտի կոչում: 2010 թվականի փետրվարից հանդիսանում է Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր: 2014 թվականից Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ մշակել և զարգացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր: Անդամակցում է Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC) և մի շարք այլ գիտահետազոտական միջազգային կազմակերպությունների[1][6]:

Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները: Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի: Որպես փորձագետ աշխատել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿՊարենի և գյուղատնտեսության կազմակերպության զարգացման ծրագրերում՝ բազմաթիվ առիթներով մասնակցելով այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող[1][7]:

Հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում: Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի[1]:

2002 թվականին պարգևատրվել է ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի, իսկ 2005 թվականին՝ Ջոն Էվանսի գնահատանքի հավաստագրով: 2011 թվականին պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015 թվականի ՀԱԱՀ ոսկե մեդալով: 2013 թվականին խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով[1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Կենսագրություն»։ «ANAU.am»։ Վերցված է փետրվարի 15, 2019 
  2. «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)» 
  3. «TEDxYerevanSalon, Theme: Time and Space»։ «TED.com»։ Վերցված է փետրվարի 18, 2019 
  4. «About us - Staff»։ «ICARE.am» (արխիվացված)։ Վերցված է փետրվարի 15, 2019 
  5. «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել»։ «panorama.am»։ հուլիսի 31, 2018։ Վերցված է օգոստոսի 1, 2018 
  6. «VARDAN URUTYAN»։ «gfar.net» 
  7. «Գյուղնախարարությունում քննարկել են «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» օրինագիծը»։ «armenianeconomy.com»։ ապրիլի 30, 2013։ Վերցված է փետրվարի 15, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]