Վարդան Շահպարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Շահպարոնյան
 
Կրթություն՝ Ներսիսյան դպրոց (1890)
Մասնագիտություն՝ հասարակական գործիչ, քաղաքական գործիչ, խմբագիր և գրող
Ծննդյան օր նոյեմբերի 11, 1872(1872-11-11)
Ծննդավայր Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանի օր օգոստոսի 1, 1941(1941-08-01) (68 տարեկան)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Վարդան Գասպարի Շահպարոնյան (նոյեմբերի 11, 1872(1872-11-11), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1941(1941-08-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, գրող։ ՍԴՀԿ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Շահպարոնյանը ծնվել է 1872 թվականին Ախալքալաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1903 թվականին ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Կալուգայի նահանգ (1908)։ 1909 թվականից եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ծխական դպրոցի տեսուչ, հոգաբարձու, 1914 թվականին կառուցել է դպրոցի նոր շենք)։ 1913 թվականին հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը։ 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը։ 1917 թվականից եղել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի նախագահ, 1921 թվականից՝ Ախալքալաքի գավկոմի տնտեսագիտական, 1921-1923 թվականներին՝ լուսավորության բաժինների վարիչը։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայաստանի օգնության կոմիտեում։ Մահացել է Երևանում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահ-Պարոն գրական ծածկանունով լույս են տեսել Վարդան Շահպարոնյանի հետևյալ գրքերը[1]՝

  • Անտոն Սիմոնիչ, 1905
  • Արմէն եւ Ֆաթման, 1909
  • Արցունքի ծով, 1912
  • Գող՝ սիրտը դող, 1912

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]