Ջավախք (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջավախք (այլ կիրառումներ)

Ջավախք, գրական-հասարակական երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1913-1916 թվականներին, Ախալքալաքում։

Խմբագիր-հրատարակիչ՝ Վ․ Շահպարոնյան։ Գավառի անդրանիկ հայերեն պարբերականը։ Փորձել է նպաստել լուսավորության տարածմանը, արծարծել սոցիալ-տնտեսական խնդիրներ, սոցիալիստական գաղափարախոսություն տարածել աշխատավորության շրջանում։ Գործունեության կարևոր ասպարեզներն էին գրականությունն ու մշակույթը, կրթական գործը։

Տպագրել է գեղարվեստական ստեղծագործություններ, բանասիրական, մանկավարժական, բարոյախոսական հոդվածներ։ «Թատրոն» մշտական խորագիրը ծանոթացրել է թատրոնի և դրամատուրգիայի նորություններին։ «Ջավախքը» լուրջ ավանդ ունի գավառի բանահյուսության նմուշների հավաքման ու մշակման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։