Վարդան Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Թովմասյան
Ծնվել էօգոստոսի 10, 1948(1948-08-10)
Մահացել էդեկտեմբերի 31, 2012(2012-12-31) (64 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1976)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Վարդան Միքայելի Թովմասյան (օգոստոսի 10, 1948(1948-08-10) - դեկտեմբերի 31, 2012(2012-12-31), Երևան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին Թովմասյանը եղել է նորարարական մտքի ակտիվ առաջնորդներից։ 1976 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի ձևավորող-նկարիչ։ 1989 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ[1][2]։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Վարդան Թովմասյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետի ժամանակ ես շատ ավելի ազատ եմ եղել, իսկ հիմա ազատ եմ այնքան, որ կարող եմ ազատ մահանալ։
Արվեստն ամեն տեղ նույնն է։ Արժեքը իրենից փոփոխություն չի կրում։ Աբստրակտ արվեստում կարևորը, հետաքրքիրը, արժեքավորն այն է, ինչ ռեալիստական արվեստում։ Մարդկանց թվում է, թե իրենք հասկանում են ռեալիստական արվեստը, բայց դա իրականում այդպես չէ։ Թե ինչու է Լեոնարդո դա Վինչին լավ նկարիչ՝ ոչ ոք չի կարող պատասխանել, որ ասենք՝ նա ավելի մանրամասն է նկարել։ Հենց այդ աբստրակցիան է, որ տեսնում ենք մենք այդ հին գործերում, այդ վերացարկումն է հատուկ մոդելի։ Այսինքն՝ թե՛ աբստրակտ արվեստում, թե՛ ռեալիստական արվեստում արժեքը նույնն է։ Ուղղակի աբստրակտ արվեստում չկա կերպար, բայց այդտեղ նորից նոր կերպար, նոր նյութ է ստեղծվում, նորից նույն համակարգն է ստեղծում, նույն ձևաբաժանումներն են, մեթոդներ են, նույն բանն է, տարբերություն չկա։ Այստեղ մարդը մի փոքր ավելի ազատ է, բայց ճշգրտությունը նույնն է։ Այստեղ էլ պետք է լինես ճշգրիտ, որ քո նկարը ստացված լինի, ինչը սոսկալի դժվար բան է։ Ընդհանրապես նկարելն ահռելի դժվար բան է, եթե իհարկե հենց այնպես չես վերցնում վրձինը և լողոզում կտավը։ Երբ նկարիչը հայտնվում է սպիտակ կտավի առաջ, իրենից մեծ սխրանք, քաջություն է պահանջվում՝ հաղթահարել այդ պատնեշը և սկսել նկարել, ավելի կարևոր է այն վերջացնելը։ Եվ հենց այդտեղից քո ինչ լինելն է որոշվում՝ դու նկարի՞չ ես, թե՞ ներկարար։ Եվ գալիս է մի պահ, որ դու արդեն չես վախենում, արվեստն է քեզանից վախենում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]