Վարազդատ Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարազդատ Վարդանյան
Ծնվել է1923
ԾննդավայրԶույգաղբյուր, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1954) և ՎՊՀ (1973)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Վարազդատ Գևորգի Վարդանյան (1923, Զույգաղբյուր, Հայաստան), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարազդատ Վարդանյանը ծնվել է 1923 թվականին, Ղուկասյանի շրջանի Զույգաղբյուր գյուղում։ 1941 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և նույն թվականին զորակոչվել կարմիր բանակ[1]։

Վարդանյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների, Ռոստովի, Խարկովի, Կրիվոյ-Ռոգի, Դնեպրոպետրովսկի, Քիշինևի ազատագրման մարտերին։ Ֆաշիստական զավթիչների դեմ կռվել է Ռումինիայում և Բուլղարիայում։ Մարտերում աչքի ընկնելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[1]։

1945 թվականին զորացրվել է բանակից և աշխատանքի անցել դպրոցում։ Ավարտել է Լենինականի ուսուցչական ինստիտուտը, նշանակվել է Ղուկասյանի շրջանի Մուսայելյան գյուղի դպրոցում որպես տնօրեն։ Այնուհետև ղեկավարել է Զույգաղբյուրի դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։ Միաժամանակ, 1954 թվականին Վարդանյանը ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ 1973 թվականին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետը[1]։

Սովորողների ուսուցման և կոմունիստական դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների համար 1963 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ 1968 թվականից Վարդանյանը աշխատել է Արարատի շրջանի Նոր Ուղի ավանի միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1963)
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]