Վատիկանի տոնածառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատիկանի տոնածառ Ծննդյան տոն 2007

Վատիկանի տոնածառ, եղևնի, կոչվում է նաև Սուրբ Պետրոսի հրապարակի Ծննդյան տոնածառ։ Կանգնեցված է Սուրբ Պետրոսի հրապարարակում անմիջապես Սուրբ Պետրոսի բազիլիկի դիմաց՝ ամեն տարի զարդարվելով Ծննդյան տոների արձակուրդների օրերին։ Տոնածառը իր բնական մեծությամբ հրապարակում տեղադրելու ավանդույթը սկզբնավորվել է 1982 թվականին Պապ Ջոն Պաուլի հորդորով, երբ Լեհաստանում ծնված Պապը Հյուսիսային Եվրոպայի խորհրդանիշը դարձեց Ծննդյան տոների ոգին։ Ավանդույթի համաձայն՝ Տոնածառը զարդարելը սկսվել է հյուսիսային Եվրոպայում և Հոլանդիայում։ Սկզբում ծառը ուղարկվել է Իտալիայից, հետո Ծննդյան ծառը Պապին ուղարկելը դարձել է պատիվ և Վատիկանը ծառեր է ստացել եվրոպական տարբեր երկրներից կամ շրջաններից[1]։

Ծննդյան տոնածառը կանգնեցվում է Սուրբ Պետրոսի հրապարակի կենտրոնում այնտեղ գտնվող 17 ֆիգուրների հետ միասին, որոնցից 9-ը յուրահատուկ ցուցանմուշներ են՝ նվիրաբերված 1842 թվականին Սուրբ Վինսենթ Պալլոտտիի կողմից հռոմեական եկեղեցուն և մյուս 8 ցուցանմուշները ավելացվել են տարիների ընթացքում։ 2006 թվականին իտալական նահանգ Տրենտինոյի և Տեսերոյի գյուղական ավագանու կողմից տրամադրվել է 13 փայտյա ֆիգուրներ և կենդանիներ, ինչպես նաև առօրյա կյանքի հետ կապված կենցաղային իրեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Christmas. A tree grows is St. Peter's Square Angeelica Marin(giobaipost=|December 19, 2009 Retrieved 2009-12-23
  2. PEFC Certifiled Christmas Tree to Light St. Peter's Square PEFC international 2009.12.10. Retrieved 2009.12.21.