Վասիլ Կոզաչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլ Կոզաչենկո
Վասիլ Կոզաչենկո.jpg
Ծնվել էմարտի 12 (25), 1913
ԾննդավայրՆովոարխանգելսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմարտի 2, 1995(1995-03-02) (81 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԿիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Վասիլ Կոզաչենկո (ուկր.՝ Козаченко Василь Павлович, մարտի 12 (25), 1913, Նովոարխանգելսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 2, 1995(1995-03-02), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող, արձակագիիր։ ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական և Նիկոլայ Օստտրովսկու անվան կոմերիտմիության մրցանակների դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Կոզաչենկոն ծնվել է 1913 թվականին Կիրովոգրադի մարզի Նովոարխանգելսկոյե գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1938 թվականին ավարտել է Կիևի համալսարանը: 1939-1941 թվականներին աշխատել է «Սովետսկայա լիտերատուրա» ամսագրի խմբագրությունում։ Հայրենական պատերազմի տարիներին մասնակցել է Կիևի պաշտպանության համար մղվող մարտերին, 1942 թվականին եղել է Կիրովոգրադշչինայի պարտիզանական ընդհատակում։ Հետպատերազմյա շրջանում զբաղվել է խմբագրական աշխատանքով։ 1959 թվականից եղել է Ուկրաինայի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1966 թվականից՝ Ուկրաինայի գրողների միության վարչության քարտուղար, 1969 թվականին՝ Ուկրաինայի գրողների միության վարչության նախագահի տեղակալ և Ուկրաինայի գրողների միության Կիևի կազմակերպության նախագահ, 1973 թվականի մարտից Ուկրաինայի գրողների միության առաջին քարտուղար[1][2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակների, պատմվածքների, ակնարկների ծողավածուների հեղինակ է։ Վիակների առաջին գիրքը՝ «Պեգասը», լույս է տեսել 1938 թվականին։

  • «Կյանքի գինը»
  • «Երեք ամառ»
  • «Հասունության ատեստատ», 1946
  • «Մոր սիրտը», 1947
  • «Սալվիա», 1956
  • «Տաք ձեռքեր», 1960
  • «Շանթ», 1962
  • «Յարինա Կալինովսկայա», 1969
  • «Սպիտակ բիծ», 1970
  • «Ընտիր երկեր» երկհատորյակ, 1963

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈւԽՍՀ Տարաս Շևչենկոյի անվան պետական մրցանակ
  • Նիկոլայ Օստրովսկու անվան կոմերիտմիության մրցանակ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пінчук С. Василь Козаченко: Літературний портрет.- К.: Дніпро, 1973
  • Світло отчого дому: Статті, етюди, есе про Василя Козаченка.-К.: Рад. письменник, 1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. «Կենաց ծառ» ուկրաինական ատմվածքնրի ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1981

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]