Վասիլ Բժիշկ
Վասիլ Բժիշկ (հայերեն՝ նաև Բարսեղ կամ Բարսիլ), հայ քահանա և բանաստեղծ, որն եղել է Մարաշի ֆրանկ տիրակալ Բալդուինի խոստովանահայրը։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլ Բժիշկը, որպես քահանան և խոստովանահայր Բոլդուինի՝ Մարաշի ֆրանկ տիրոջ, գրել է նրա մահախոսականը՝ վերջինիս զոհվելու կապակցությամբ Եդեսիայի ճակատամարտում 1146 թվականին[1][2][3]։ Վասիլի եկարատև ճառը կամ փառաբանությունը ապահովել է մեզ ավելի շատ տեղեկություններով Բալդուինի մասին, քան Մարաշի որևէ այլ տիրակալի։
Բալդուինի մահախոսականը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլը Բալդուինին նկարագրել է որպես հայերեն վարժ տիրապետողի[2]։ Նա խոսել է իր արժանիքների մասին հիպերբոլիկ բառերով.
Ճառի այս հատվածը գրվել է առաջին դեմքով, այսինքն՝ Բալդուինի անունից[3]։ Նրան կշտամբել են (ավելի ճիշտ՝ ինքն իրեն է կշտամբել) անարդարության, շքեղության, իշխանության ցանկության, ագահության և բռնության համար[4]։ Չնայած Վասիլի թվարկած բոլոր թերություններին՝ նա ձեռնպահ է մնացել հատուկ արարքներ թվարկելուց, հայտարարել է, որ «իր բոլոր մեղքերը ներվել են, և նա բուժվել է իր անդադար խոստովանությամբ և այնուհետև՝ իր արյան հեղմամբ մեծ աշխարհում»։ Վասիլի խոսքերով՝ Բալդուինը իր մահից առաջ վերջին խոստովանություն է արել՝ ողբալով ծնողների մահվան և եղբոր հետ վատ հարաբերությունների համար՝ որպես պատիժ իր մեղքերի համար[2]։ Վասիլի ճառը ներառվել է Գրիգոր քահանայի տարեգրության մեջ։ Ըստ 13-րդ դարի հայ պատմիչ Սմբատ Գունդստաբլի՝ Վասիլն ինքն է իր պոեմի պատճենները բաժանել հյուսիսային Սիրիայի, հատկապես Անտիոքի ֆրանկներին։ Սա, հավանաբար, նպաստել է Բալդուինի հետագա համբավին[5] : Գիտնականները տարակարծիք են այն հարցում, թե արդյո՞ք Վասիլի ճառը պետք է դիտարկել նաև որպես ֆրանկների տիրապետության նկատմամբ հայերի խիստ մերձեցումն արտահայտող, թե՞ որպես ֆրանկների հանդիմանություն՝ հայերին ճնշելու համար[6]։ Վասիլի կողմից ճակատամարտում Բալդուինի մահը որպես մեղքից մաքրող ճանապարհ պատկերելը համահունչ է խաչակրաց արշավանքների աստվածաբանությանը և ներկայացրել է արևմտյան ազդեցությունը։ Աստվածաբանության մյուս ոլորտներում, ըստ երևույթին,նկատելի է նաև, որ Վասիլը ուժեղ արևելյան ազդեցություն է ունեցել Բալդուինի վրա։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beech, George T. (1996). «The Crusader Lordship of Marash in Armenian Cilicia, 1104–1149». Viator. 27: 35–52. doi:10.1484/j.viator.2.301121.
- MacEvitt, Christopher (2007). The Crusades and the Christian World of the East: Rough Tolerance. University of Pennsylvania Press.
- Runciman, Steven(1952). A History of the Crusades, Volume II: The Kingdom of Jerusalem and the Frankish East. Cambridge: Cambridge University Press.
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Basile, docteur en théologie, "Oraison funèbre de Baudouin, comte de Marasch et de K'eçoun", in des Historiens des Croisades, Documents arméniens, vol. 1 (Paris, 1869), pp. 204–222.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Runciman, 1952, էջ 483
- ↑ 2,0 2,1 2,2 Beech, 1996, էջ 45
- ↑ 3,0 3,1 MacEvitt, 2007, էջեր 94–96
- ↑ Beech, 1996, էջ 49
- ↑ Beech, 1996, էջ 49 n77
- ↑ Beech, 1996, էջեր 49–50