Վասիլի Սախնովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Սախնովսկի
Ծնվել էփետրվարի 17 (մարտի 1), 1886
ԾննդավայրԴորոգոբուժ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 26, 1945(1945-02-26)[1] (59 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Մասնագիտությունդրամատուրգ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Վասիլի Սախնովսկի (փետրվարի 17 (մարտի 1), 1886, Դորոգոբուժ, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 26, 1945(1945-02-26)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռեժիսոր, թատերագետ, մանկավարժ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1938 թվական)։ Արվեստագիտության դոկտեր (1939 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թ. ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1912 թ. դասավանդել է Ֆ․ Ֆ․ Կոմիսարժևսկու ստուդիայում (Մոսկվա, 1914 թվականից՝ Վ․ Ֆ․ Կոմիսարժևսկայայի անվան թատրոն), եղել է ռեժիսոր-մանկավարժ։ 1919 թ. մասնակցել է Ցուցադրական թատրոնի կազմակերպմանը, եղել ղեկավարը։ 1922—1926 թթ.՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնի, Կոմեդիայի թատրոնի (նախկինում Կորշի թատրոն), Սախնովսկու նախաձեռնությամբ նորից բացված (1924 թ.) Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի ռեժիսորը և գեղարվեստական ղեկավարը։ 1926 թվականից՝ ՄԳԱԹ-ի ռեժիսոր, 1932 թվականից՝ տնօրենի տեղակալ, 1937 թվականից՝ գեղմասվար, 1943 թվականից՝ գեղարվեստառեժիսորական կոլեգիայի անդամ։ Լավագույն բեմադրություններից են՝ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ», Շիլլերի «Դոն Կառլոս», «Մեռած հոգիներ» (ըստ Գոգոլի, գեղարվեստական ղեկավար՝ Կ․ Ստանիսլավսկի), «Աննա Կարենինա» (ըստ Լ․ Ն․ Տոլստոյի, Վլ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ)։ 1926 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (Գեղարվեստական գիտությունների պետական ակադեմիա)։ 1933 թվականից գլխավորել է թատերարվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը և ռեժիսուրայի ամբիոնը, 1943 թ.՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Сахновский Василий Григорьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 131 CC-BY-SA-icon-80x15.png