Վասիլի Շապտեբոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Շապտեբոյ
Vasili Shaptsiabol.png
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Մասնագիտացում`հեծանվորդ, թեթևատլետ և cross-country skier
Երկիր`Flag of Belarus.svg Բելառուս
Ծննդյան ամսաթիվ`նոյեմբերի 10, 1979(1979-11-10) (40 տարեկան)

Վասիլի Վասիլևիչ Շապտեբոյ[1] (բելառուս․՝ Васіль Васільевіч Шапцябой, նոյեմբերի 10, 1979(1979-11-10)), բելառուս մարզիկ, ձմեռային (դահուկավազք և բիաթլոն) և ամառային (հեծանվային սպորտ և թեթև ատլետիկա) Պարաօլիմպիկ խաղերի մասնակից, Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։

2014 թվականին Սոչիում անցկացված Ձմեռային պարաօլիմպիկ խաղերի փակման արարողության ժամանակ եղել է Բելառուսի հավաքականի դրոշակակիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Շապտեբայրը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 10-ին։ Ունեցել է տեսողության բնածին խանգարում։

Դահուկավազքով զբաղվել սկսել է 1993 թվականին Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի՝ տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար նախատեսված դպրոցում։

Հանդես է եկել «Դինամո» ակումբի կազմում, մարզվել է Օլիմպիական նախապատրաստման հանրապետական կենտրոնում սպորտի պարաօլիմպիկ ձևերի ուղղությամբ և Մոգիլյովի մարզի բարձրագույն սպորտային վարպետության դպրոցում։

Բնակվում է Մոգիլյովում, ամուսնացած է, ունի երեք դուստր՝ Անգելինան, Ալիսան և Աննան։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պարաօլիմպիկ կարիերան Վասիլի Շապտեբոյն սկսել է 2000 թվականին՝ Սիդնեյում (Ավստրալիա) անցկացված Պարաօլիմպիկ խաղերում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ տղամարդկանց փոխանցավազքի T13 մրցավազքում։ 2004 թվականին նա մասնակցել է Աթենքում անցկացված Պարաօլիմպիկ խաղերին, որտեղ արժանացել է ոսկե մեդալների տանդեմով մրցավազքում և ժամանակով մրցավազքում թույլ տեսնողների համար։ Նա մասնակցել է 2012 թվականին Լոնդոնում անցկացված Պարաօլիմպիկ խաղերի հեծանվային սպորտի մրցումներին, բայց մեդալի չի արժանացել։

Ձմեռային Պարաօլիմպիկ խաղերին Վասիլիի Շապտեբոյն առաջին անգամ մասնակցել է 2006 թվականին Թուրինում (Իտալիա), որտեղ նվաճել է բրոնզե և արծաթե մեդալներ դահուկավազքում։ 2010 թվականին Վանկուվերում անցկացված Պարաօլիմպիկ խաղերում Վասիլի Շապտեբոյը նվաճել է երկու բրոնզե մեդալներ դահուկավազքում և բիաթլոնում[2]։ 2014 թվականին Սոչիում անցկացված Պարաօլիմպիկ խաղերում Վասիլի Շապտեբոյը երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր բիաթլոնում՝ 7,5 և 12,5 կմ մրցատարածություններում[3]։ Նա եղել է 2018 թվականին Փհենչհանում (Հարավային Կորեա) անցկացված Պարաօլիմպիկ խաղերի ամենափորձառու մասնակիցներից մեկը, բայց մրսել է մրցավազքից երկու օր առաջ, ինչը բացասաբար է անդրադարձել նրա ելույթի վրա[4]։

Պարաօլիմպիկ խաղերից բացի Վասիլի Շապտեբոյը մասնակցել է հեծանվային սպորտի, թեթև ատլետիկայի ու բիաթլոնի աշխարհի առաջնությունների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]