Վասիլի Դունեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Դունեց
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1934(1934-08-20)
Մահացել էնոյեմբերի 26, 1982(1982-11-26) (48 տարեկան)
Մահվան վայրՏաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանLukyanivske Military Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունռազմական գործիչ և army scout
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան Շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար» «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ և Order of the Red Banner

Վասիլի Վասիլևիչ Դունեց (ռուս.՝ Василий Васильевич Дунец, օգոստոսի 20, 1934(1934-08-20) - նոյեմբերի 26, 1982(1982-11-26), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ, Աֆղանական պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Դունեցը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 20-ին։

1980 թվականին գնդապետ Վասիլի Վասիլևիչ Դունեցը ծառայում էր որպես Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետությունում խորհրդային զորքերի սահմանափակ զորակազմի՝ 40-րդ բանակի հետախուզական բաժնի պետ[1]։ Նրա ղեկավարությամբ հետախուզական գործողություններ են իրականացվել Աֆղանստանի տարածքում։ Այսպես, 1980 թվականի աշնանը Դունեցը վերահսկում էր Հերաթ քաղաքից Իրանի ուղղությամբ ապստամբների հեռանալու ուղիները[2]։

Կարճ ժամանակ անց Դունեցին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, նա նշանակվել է Թուրքեստանի ռազմական շրջանի հետախուզության պետի պաշտոնում։ Իր ծառայության ընթացքում շարունակել է վերահսկել իրավիճակը Աֆղանստանում, բազմիցս գործուղումներ է կատարել Թուրքմենստան[3]։

1982 թվականին գեներալ-մայոր Դունեցը ծանր հիվանդացել է դեղնախտով։ Ուշ սկսված բուժման պատճառով, հոսպիտալացումից երկու օր անց նա հոսպիտալում մահացել է։ Նրա կնոջ վարկածով Դունեցին դիտավորյալ թունավորվել են[3]։

Դունեցը թաղվել է Կիևի Լուկյանովսկի ռազմական գերեզմանատանը։ Աֆղանական պատերազմի հիշատակի օրերին գեներալի շիրիմին հավաքվում են ռազմական հետախուզության վետերաններ, որոնք ծառայել են նրա ղեկավարությամբ[3]։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշաններով, ինչպես նաև մի շարք մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Елена Челышева (22.02.2011). «Война востока и запада». Аргументы недели (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  2. С. В. Козлов. Спецназ ГРУ. Пятьдесят лет истории, двадцать лет войны.
  3. 3,0 3,1 3,2 И. Ю. Стодеревский. «Записки офицера спецназа ГРУ о героях Афганской войны». Десантура.ру. (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.