Վասիլի Անդրեյանով
Վասիլի Անդրեյանով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1884[1] |
Մահացել է | մարտի 23, 1938 (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Նիկոլաևյան ինժեներական դպրոց և Սպայական օդագնացային դպրոց |
Մասնագիտություն | օդաչու |
Վասիլի Ալեքսանդրովիչ Անդրեյանով (ռուս.՝ Василий Александрович Андреянов, փետրվարի 21, 1884[1] - մարտի 23, 1938, Փարիզ, Ֆրանսիա[2]), գնդապետ, օդաչու, Առաջին աշխարհամարտի և Սպիտակ շարժման մասնակից[3]։ Դոնցի գրող Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի կերպարներից մեկը (Գիրք չորրորդ։ Մաս յոթերորդ։ Գլուխ XV)[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Ալեքսանդրովիչ Անդրեյանովը ծնվել է 1884 թվականին։ Նա ավարտել է կայսր Ալեքսանդր II-ի կադետական կորպուսը, Նիկոլաևյան ինժեներական դպրոցը, 1913 թվականին՝ սպայական օդագնացային և Գատչինայի ավիացիոն դպրոցը, սպայական հրետանային դպրոցը[6]։
Վ. Ա. Անդրեյանովը Առաջին աշխարհամարտի, Սպիտակ շարժման և Յաշ-Դոնի արշավանքի մասնակից է[6]։ 1914 թվականին շտաբս-կապիտան[6] Անդրեյանովը 22-րդ կորպուսային ավիացիոն ջոկատի ղեկավարն էր։ Վասիլի Ալեքսանդրովիչը 1915 թվականին խփվել է օդային մարտում և վիրավոր գերեվարվել ավստրիացիներին[2]։ Նա երկու անգամ փախել էր գերությունից, երկրորդ փախուստը հաջող էր։ Այնուհետև նա ժամանել է ռուսական զորքեր և կռվել ռումինական ճակատում։
1918 թվականի սկզբին կամավոր միացել է գնդապետ Միխայիլ Դրոզդովսկու առաջին բրիգադին և կամավորական ջոկատի կազմում անցել ամբողջ արշավանքը Յասիից Նովոչերկասկ, սկզբում որպես շարքային հրետանավոր, այնուհետև որպես մարտկոցի հրամանատար[2]։ 1918 թվականի ապրիլի 23-ին Անդրեյանովը ծանր վիրավորվել է[6]։
Կամավորական բանակում Վասիլի Ալեքսանդրովիչը գեներալ Վյաչեսլավ Մատվեևիչ Տկաչովի հրամանատարությամբ մասնակցել է ավիացիայի կազմակերպման գործին և նրա հետ կատարել է բազմաթիվ թռիչքներ։ Այնուհետև տարհանվել է Գալիպոլի (1920 թվականից), եղել է տեխնիկական գնդի գանձապահ, գնդապետ[3]։
Այնուհետև արտագաղթել է՝ 1923 թվականից հիմնավորվելով Ֆրանսիայում[6]։ Փարիզում հիմնել է Գալիպոլիեցիների ընկերության բաժանմունք և 1923-1924 թվականներին եղել է նրա առաջին նախագահը։ Միևնույն ժամանակ Անդրեյանովը եղել է Ֆրանսիայում ռազմական օդաչուների միության անդամ[2][3][6]։
Լուրջ հիվանդությունից հետո Վասիլի Ալեքսանդրովիչ Անդրեյանովը մահացել է Փարիզի Նեկեր հոսպիտալում 1938 թվականի մարտի 23-ին[2]։
Անդրեյանովը «Խաղաղ Դոն» վեպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վասիլի Ալեքսանդրովիչ Անդրեյանովը հայտնի գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հերոսներից մեկն է, 1929 թվականին եղել է գնդապետ, Գրիգորի Մելեխովի ապստամբական դիվիզիայի շտաբի պետ (Գիրք չորրորդ։ Մաս յոթերորդ։ Գլուխ XV)[4][5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1120. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://ria1914.info/index.php?title=Андреянов_Василий_Александрович
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Хронос. Василий Александрович Андреянов
- ↑ 3,0 3,1 3,2 Генеалогическая база знаний: персоны, фамилии, хроника. Андреянов, Василий Александрович
- ↑ 4,0 4,1 Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — С. 1120. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9.
- ↑ 5,0 5,1 Михаил Шолохов. Тихий Дон. Книга четвёртая. Часть седьмая. Глава XV
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 ««Икары российского неба» Дольниковых. Андреянов Василий Александрович (1884—1938)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.