Վասիլիսա Ստեպանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիսա Ստեպանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մասնագիտացում՝rower
Երկիր՝ Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 26, 1993(1993-01-26)[1] (31 տարեկան)
Ծննդավայր՝Տվեր, Ռուսաստան[2]
174 սանտիմետր[1]
Քաշ՝80 կիլոգրամ[1]

Վասիլիսա Անդրեևնա Ստեպանովա (ռուս.՝ Василиса Андреевна Степанова, հունվարի 26, 1993(1993-01-26)[1], Տվեր, Ռուսաստան[2]), ռուս թիավարուհի, որը հանդես է գալիս երկյակների և քառյակների մրցումներում։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2019 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1993 թվականին Տվերում և եղել է թիավար Անդրեյ Կոստիգովի սպորտային ընտանիքի երկրորդ երեխան։ Լողալ սկսել է մանկուց, բայց տասնհինգ տարեկանում որոշել է կենտրոնանալ թիավարության վրա։ Մարզուհու առաջին մարզիչը եղել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Ալեքսեևիչ Սերգեևը։ 16 տարեկանում դարձել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի անդամ։

2010 թվականին մարզուհու նոր մարզիչ է դարձել իր հայրը, որն այդ ժամանակ դարձել էր ԲԿՄԱ ակումբի մարզիչը։ 2014 թվականին հաղթել է աշխարհի երիտասարդական առաջնության քառյակների մրցավազքում։ Դասական թիավարության հետ միասին զբաղվել է նաև ափամերձ թիավարությամբ, այս մարզաձևում դարձելլ է աշխարհի չեմպիոն 2019 թվականին։

Նույն 2019 թվականին բրոնզե մեդալ է նվաճել Լյուցեռնում կայացած Եվրոպայի ութերորդ առաջնությունում։

2021 թվականի մայիսին շվեյցարական Լյուցեռն քաղաքում Ռուսաստանի թիմն իրավունք է ստացել մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին[3]։ Հուլիսի 29-ին Ելենա Օրյաբինսկայայի հետ զույգով Վասիլիսա Ստեպանովան նվաճել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ (երկյակներ)[4]։

Անձնական կյանքի[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ամուսնացել է թիավար Վասիլի Ստեպանովի հետ և վերցրել ամուսնու ազգանունը։ Ապրում է Մոսկվայում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Vasilisa Stepanova
  2. 2,0 2,1 2,2 https://olympics.com/tokyo-2020/olympic-games/fr/resultats/aviron/profil-de-l-athlete-n1435265-stepanova-vasilisa.htm
  3. «Токио-2020 | Василиса Степанова: «Чего мы только ни пережили — вспоминаешь, и аж мурашки по коже!»». Olympics.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  4. «Серебро от экипажа, которого не было еще прошлым летом. Чудо в гребле». sport-express.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «Василиса СТЕПАНОВА (КОСТЫГИНА)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.