Վասիլիկի Կալոգերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլիկի Կալոգերա
հունարեն՝ Βίκυ Καλογερά
Ծնվել է1975
Սերես, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտությունաստղաֆիզիկոս, հետազոտող և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Հյուսիսարևմտյան համալսարան և Հյուսիսարևմտյան համալսարան[1]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
Ալմա մատերՍալոնիկի Արիստոտելի համալսարան և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
ՊարգևներAnnie J. Cannon Award in Astronomy?[2] Hans Bethe Prize?[3] և Maria Goeppert-Mayer Award?

Վասիլիկի «Վիկի» Կալոգերա (հունարեն՝ Βασιλική «Βίκυ» Καλογερά, անգլ.՝ Vassiliki «Vicky» Kalogera, 1975, Սերես, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան)[4][5], հույն և ամերիկացի գիտնական-աստղաֆիզիկոս, աստղաֆիզիկական կոմպակտ օբյեկտների (սպիտակ թզուկ, նեյտրոնային աստղ, սև խոռոչ)[6][7] ուսումնասիրման ոլորտում աշխարհի առաջատար փորձագետներից մեկը: Առանցքային դերակատարություն է ունեցել Ալբերտ Այնշտայնի կողմից կանխատեսված գրավիտացիոն ալիքների բացահայտման գործում[8][9][10]:

Հյուսիսարևմտյան համալսարանի (NU) Վայնբերգի անվան արվեստի և գիտության քոլեջի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչի տեղակալ և պրոֆեսոր[11], Հյուսիսարևմտյան համալսարանին կից աստղաֆիզիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի (CIERA) համահիմնադիր և տնօրեն[12], ինչպես նաև գրավիտացիոն ալիքների որոնմամբ զբաղվող LIGO միջազգային գիտական միության առաջատար անդամ, Մեծ հետազոտության աստղադիտակի (LSST) տնօրենների խորհրդի անդամ:

2008 թվականին «Astronomy» ամսագիրը Կալոգերայի անունն ընդգրկել է «Աստղագիտության ոլորտի լավագույն տասնյակում»[13][14]: Բազմաթիվ գիտական պարգևների դափնեկիր է: Ունի 91-ին հավասարազոր H-գործակից և գիտական հոդվածները մեջբերվել են ավելի քան 28 600 անգամ[15]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլիկի Կալոգերան ծնվել է 1971 թվականին Սերես քաղաքում (Կենտրոնական Մակեդոնիա, Հունաստան)[4]: 1992 թվականին ավարտել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանը՝ ստանալով ֆիզիկայի բնագավառի բակալավրի աստիճան: 1997 թվականին աստղաֆիզիկայի բնագավառի գիտության դոկտորի աստիճան է ստացել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարանից: Հետդոկտորական գիտական հետազոտությունը շարունակել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում[16]:

2001 թվականից աշխատում է Հյուսիսարևմտյան համալսարանի (NU) Վայնբերգ քոլեջի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետում՝ հաջորդաբար զբաղեցնելով ասիստենտի (2001-2005 թթ.), դոցենտի (2005-2009 թթ.), պրոֆեսորի (2009 թվականից) [13] և ամբիոնի վարիչի տեղակալի (2015 թվականից) պաշտոններ, ինչպես նաև Հյուսիսարևմտյան համալսարանին կից աստղաֆիզիկայի միջդիսցիպլինար հետազոտությունների կենտրոնի (CIERA) տնօրենի պաշտոնը (2012 թվականից, 2009-2012 թթ.՝ համատնօրեն)[17]:

Կալոգերայի հետազոտությունները ֆինանսավորվում են Ազգային գիտական հիմնադրամի, ՆԱՍԱ-ի, ինչպես նաև Հյուսիսարևմտյան համալսարանի կողմից[18]:

Բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է[19]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ
  • Ամերիկյան ֆիզիկական միություն անդամ[20]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թ. - Էննի Կեննոնի անվան աստղաֆիզիկայի մրցանակ[[21]
  • 2002 թ. - Գիտության և ճարտարագիտության ոլորտում Դեյվիդ և Լյուսիլ Պակարդովների կրթաթոշակ[22]
  • 2004 թ. - Կոտրելի կրթաթոշակ՝ աստղագիտության բնագավառում[23]
  • Ազգային գիտական հիմնադրամի CAREER մրցանակ՝ աստղաֆիզիկայի բնագավառում[16]
  • 2008 թ. - Մարի Գյոպերտ-Մայերի անվան մրցանակ[18][16]
  • 2012 թ. - Սիմոնսի կրթաթոշակ`տեսական ֆիզիկայի բնագավառում[24]
  • 2016 թ. - Հանս Բետի անվան մրցանակ[25][20]
  • 2017 թ. - Մարտին Է և Գերտրուդ Ջ. Վալդերովի անվան մրցանակ առաջադեմ գիտական հետազոտությունների համար[6][19]
  • 2018 թ. - Դենի Հայնեմանի անվան մրցանակ՝ աստղաֆիզիկայի բնագավառում[26][27]

Ընտրված հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • D. W. Kim, G. Fabbiano, V. Kalogera, et al., Probing the Low-Luminosity X-Ray Luminosity Function in Normal Elliptical Galaxies, Astrophysical Journal 652, 1090 (2006).
  • Eccentricities of Double Neutron Star Binaries, Astrophysical Journal 652, 540 (2006).
  • M. Freitag, P. Amaro-Seoane, and V. Kalogera, Stellar Remnants in Galactic Nuclei: Mass Segregation, Astrophysical Journal 649, 91 (2006)
  • J. Sepinsky, V. Kalogera, and K. Belczynski, Are Supernova Kicks Responsible for X-ray Binary Ejection from Young Clusters?, Astrophysical Journal 621, L37 (2005).
  • B. Willems, V. Kalogera, and M. Henninger, Pulsar Kicks and Spin Tilts in the Close Double Neutron Stars PSR J0737-3039, PSR B1534+12, and PSR B1913+16, Astrophysical Journal 616, 414 (2004).
  • V. Kalogera, et al., The Cosmic Coalescence Rate for Double Neutron Star Binaries, Astrophys. J. Lett. 601, Issue 2, L179 (2004).
  • V. Kalogera, M. Henninger, N. Ivanova, and A. R. King, An Observational Diagnostic for Ultraluminous X-Ray Sources, Astrophys. J. Lett. 603, Issue 1, L41 (2004).[7][28]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://orcid.org/0000-0001-9236-5469
  2. https://aas.org/grants-and-prizes/annie-jump-cannon-award-astronomy
  3. https://www.aps.org/programs/honors/prizes/broida.cfm
  4. 4,0 4,1 Γριμάνη, Άννα (23.11.2015)։ «Βίκυ Καλογερά: Διδάσκει Αστρονομία στους Αμερικανούς»։ Η Καθημερινή 
  5. «Vicky Kalogera Honored For Astrophysics Work»։ Windy City Greek։ October 23, 2015 
  6. 6,0 6,1 «Great distinction for Greek astrophysicist»։ Ellines.com 
  7. 7,0 7,1 «Vassiliki Kalogera»։ Колледж искусств и наук имени Вайнбергов 
  8. Fellman, Megan (May 1, 2017)։ «Vicky Kalogera receives Walder Research Award»։ Северо-Западный университет 
  9. «Scialog:TDA 2016»։ Research Corporation for Science Advancement։ October 20, 2016 
  10. «The Greek scientists in the team that made first direct detection of gravitational waves»։ Ellines.com 
  11. «Faculty»։ Кафедра физики и астрономии Колледжа искусств и наук имени Вайнбергов Северо-Западного университета 
  12. «Associate Members»։ CIERA 
  13. 13,0 13,1 Fellman, Megan (August 24, 2009)։ «Kalogera Named Haven Professor in Physics and Astronomy»։ Северо-Западный университет 
  14. Fellman, Megan (August 24, 2009)։ «Kalogera Named Haven Professor in Physics and Astronomy»։ Северо-Западный университет 
  15. «h-index of Vassiliki Kalogera»։ Академия Google 
  16. 16,0 16,1 16,2 «2008 Maria Goeppert Mayer Award Recipient»։ Американское физическое общество 
  17. «Vicky Kalogera»։ LinkedIn 
  18. 18,0 18,1 Fellman, Megan (November 8, 2007)։ «Kalogera Receives Maria Goeppert-Mayer Award»։ Северо-Западный университет 
  19. 19,0 19,1 «Walder Award»։ Северо-Западный университет։ 2017 
  20. 20,0 20,1 «Greek astrophysicist awarded with the Hans Bethe Prize»։ Ellines.com 
  21. «Annie Jump Cannon Award in Astronomy»։ Американское астрономическое общество 
  22. «Vassiliki Kalogera»։ Фонд Дэвида и Люсиль Паккардов 
  23. «Awards Database»։ Research Corporation for Science Advancement 
  24. «2012 Simons Fellows Awardees: Theoretical Physics»։ Фонд Саймонса 
  25. Fellman, Megan (October 21, 2015)։ «Vicky Kalogera Honored For Astrophysics Work»։ Северо-Западный университет 
  26. «Dannie Heineman Prize for Astrophysics»։ aas.org 
  27. Yates, Jon (January 10, 2018)։ «Vicky Kalogera wins 2018 Dannie Heineman Prize for Astrophysics»։ Northwestern 
  28. «Vicky Kalogera»։ Северо-Западный университет