Վասակ Մադաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասակ Մադաթյան
Ծնվել էմայիսի 28, 1845(1845-05-28)
ԾննդավայրԵրևան
Վախճանվել է1914
Վախճանի վայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդրամատուրգ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան և Ս. Մ. Բուդյոննիի անվան կապի ռազմական ակադեմիա
Վասակ Մադաթյան Վիքիդարանում

Վասակ Համբարձումի Մադաթյան (մայիսի 28, 1845(1845-05-28), Երևան - 1914, Երևան, Ռուսական կայսրություն), հայ դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, խորացել արևելյան լեզուների մեջ։ Ավարտել է Պետերբուրգի (այժմ՝ Լենինգրադ) զինվորական ակադեմիան։ 1870-ական թվականների սկզբներին զինվորական ծառայության մեջ է եղել Կովկասում, ապա պաշտոնավարել է Կարսում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) և այլուր։ Երևանի նահանգապետական դիվանատանը աշխատել է որպես թարգմանիչ։ 1871 թվականին Պետերբուրգում հրատարակվել է նրա «Փնջիկ» տաղերի գրքույկը։ Հայ կենցաղային կատակերգության նմուշներից են Մադաթյանի «Կըռթ-կըռթ»[1] (1880), «Մադոյի կտակը» (1888) վոդևիլները, որոնք բեմադրվել են Երևանում (1876), Թիֆլիսում։ Գրել է նաև պիեսներ (հայատառ ադրբեջաներեն)՝ «Ժլատությունը թշնամի է վաստակում» (1894, հետագայում կոչվել է «Քույր և եղբայր»), «Աներևույթ շալ» (1900), որոնք ներկայացվել են ադրբեջանական բեմում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 126 CC-BY-SA-icon-80x15.png