Վառվռուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վառվռուկ
Alyssum montanum ssp montanum1 eF.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Alysseae
Ցեղ Վառվռուկ (Alyssum)
L., 1753

Վառվռուկ (լատ.՝ Alyssum), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ փոքրիկ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 15(18) տեսակ՝ դաշտային վառվռուկ (Alyssum minus), բաժակային վառվռուկ (Alyssum alyssoides), գեդամի վառվռուկ (Alyssum gehamense) և այլն։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառվռուկ

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային, ալպյան գոտիների չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, ցանքերում և այլն։ Վառվռուկը Հայաստանինը (Alyssum hajastanum) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Սևանի ավազանի հյուսիս-արևմուտքում, աճում է գիհու նոսր անտառներում, վառվռուկի դեղնապտուղը ( xan-thocarpum) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Շիրակի մարզում (Կաքավասար գյուղի շրջակայքում), աճում է չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք

Ցողունը ճյուղավորվող է, բարձր.' 4-50 (60) սմ։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, հակադիր ձվաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ մանր, դեղին, դեղնասպիտակավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը պատիճակ է, սերմերը՝ թևավոր կամ անթև։ Մեղրատու է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png