Վաչե Ումր-Շատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաչե Ումր-Շատ
Ծնվել էմարտի 13, 1922(1922-03-13)
Թիֆլիս, Թիֆլիսի գավառ
Մահացել էապրիլի 1, 1998(1998-04-01) (76 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ՇրջանավարտԹբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա

Վաչե Վահանի Ումր-Շատ (Ումր-Շատյան, մարտի 13, 1922(1922-03-13), Թիֆլիս, Թիֆլիսի գավառ - ապրիլի 1, 1998(1998-04-01), Երևան, Հայաստան), հայ դաշնակահար, պրոֆեսոր: ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ (1962):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաչե Ումր-Շատը ծնվել է 1922 թվականին Թիֆլիսում մանկավարժ-երաժիշտ Վահան Ումր-Շատի ընտանիքում: 1948 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան, ապա կատարելագործվել է Մոսկվայում: 1949-1952 թթ. դասավանդել է Լենինականի երաժշտական ուսումնարանում, 1952-1998 թթ.՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1963-1998 թթ. աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1992 թվականից՝ պրոֆեսոր): 1960 թվականից եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մեթոդկաբինետի դաշնամուրի բաժնի ղեկավարը: Ստեղծել է դաշնամուրի դասավանդման դպրոց[1]: Մահացել է Երևանում:

Վաչե Ումր-Շատի 95-ամյակին նրա սան Սվետլանա Նավասարդյանը հանդես է եկել «Նվիրում ուսուցչիս» համերգով:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Умр-Шат Ваче, Школа игры на фортепиано (пособие), ч. 1,2, Ереван, 1973, 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]