Վաշտի Քանինգեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաշտի Քանինգեմ
USATF day 3 2018 (41165573430).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`թեթևատլետ
Երկիր`Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ`հունվարի 18, 1998(1998-01-18) (22 տարեկան)
Ծննդավայր`Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ

Վահի Քենինգեմ (անգլ.՝ Vashti Cunningham, հունվարի 18, 1998(1998-01-18), Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի թեթևատլետուհի, բարձրացատկորդ, փակ տարածքում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության չեմպիոնուհի (2016), ԱՄՆ կրկնակի չեմպիոնուհի: Պատանիների համաշխարհային ռեկորդակիր (1,99 մ, 2016 թվական): 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990-ականներին հայտնի ամերիկյան ֆուտբոլիստ Ռանդալ Քանինգհեմի (հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգա (NFL)ի «Ֆիլադելֆիա Իգլսում» և հարավաաֆրիկացի բալետի պարուհի Ֆելիսիտի դը Յագերի ընտանիքում: Մանկության տարիներին զբաղվել է մի քանի սպորտաձևով՝ բասկետբոլով, վոլեյբոլով և թեթև աթլետիկայով: Արդյունքում, ինչպես իր ավագ եղայրը նա էլ ընտրեց բարձրացատկը[1]:

Հոր ղեկավարությամբ նա 17 տարեկանում դարձել է Պանամերիկյան պատանեկան առաջնության հաղթող և կրկնել մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի ամենաբարձր արդյունքը (1.96 մ):

2016 թվականի ձմռանը հաղթող է դարձել ԱՄՆ-ի առաջնությունում և ցուցաբերել պատանիների համաշխարհային նոր ռեկորդ (1,99 մ): Շնորհիվ այդ արդյունքի նա ստացել է առաջարկ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից` մասնակցելու 2016 թվականի աշխարհի առաջնությանը, չնայած նրան, որ մասնակիցների թիվ արդեն լրացված էր[2]: Ռեկորդակիր դառնալուց ութ օր անց Վահին մեծահասակների աշխարհի առաջնությունում դարձավ հաղթող՝ 1,96 մ. արդյունքով:

Հաջողակ ելույթներից հետո՝ 2016 թվականի մարտին ստորագրեցին պայմանագիր Nike ապրանքանիշի հետ[3]:

Մասնակցել է Օլիմպիական խաղերին Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ գրավել է 13-րդ հորիզոնականը:

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Կայանալիք վայր Հորիզոնական Արդյունք
2015 Պանամերիկյան առաջնություն երիտասարդների մեջ Էդմոնտոն, Կանադա 1-ին 1,96 մ.
2016 Աշխարհի առաջնություն Պորտլենդ, ԱՄՆ 1-ին 1,96 մ
Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 13-րդ 1,88 մ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]