Վաշինգտոն Սքվեր պուրակ
Տեսակ | քաղաքային զբոսայգի |
---|---|
Կազմված է | Washington Square Park potter's field? և Վաշինգտոն Սքվեր կամար |
Երկիր | ԱՄՆ[1] |
Վարչատարածք | Նյու Յորք շրջան[1] |
Տեղագրություն | Գրինվիչ Վիլիջ |
Հիմնվել է | 1827 |
Մակերես | 10,8 ակր |
Վաշինգտոն Սկվեր պուրակ (անգլ.՝ Washington Square Park) հանրային զբոսայգի է Մանհեթեն վարչական բորոյի Գրինվիչ Վիլիջ շրջանում։ Պուրակը սահմանափակված է Ուեսթ 4-րդ փողոցով, Մակդուգալի փողոցով, համալսարանով և Ուեյվերլի Փլեյսով։ Հինգերորդ պողոտան սկսվում է պուրակից։
Նախորդ տարիներին զբոսայգու տեղում եղել է ճահիճ, որով անցնում էր Մինետա գետը։ Մոտակայքում է գտնվել հնդկական Սապոկոկանիկան գյուղը։
1644 թվականին հոլանդացիների կողմից ստրկացած տասնմեկ սևամորթ դիմել են քաղաքի կառավարությանը՝ իրենց ազատ արձակելու համար։ Այն հաստատվել է տարեկան հարկը վճարելու պարտավորության ներքո։ Նեգրերը հողակտորներ են ստացել ժամանակակից պուրակի տարածքում։
1797 թվականին այդ տարածքը գնել է քաղաքը և դրա վրա կառուցել է գերեզմանոց՝ աղքատների և դեղին տենդից մահացածների համար[2]։
1824 թվականին Մինետա ջրահոսքի ջրերը ցամաքել էին, մեկ տարի անց փակվել է գերեզմանատունը, որտեղ այդ ժամանակ հուղարկավորված էր մոտ 20 000 մարդ։
Երկու տարի անց այդ վայրում հիմնադրվել է զբոսայգի։ Շրջակա տարածքի գրավչությունը կտրուկ աճել էր, և պուրակի շրջակայքում սկսվել էին մասսայականորեն կանգնեցվել նորաձև շենքեր։ 1852 թվականին պուրակում կանգնեցվել է առաջին շատրվանը։ 1870 թվականին Պուրակների և հանգստի քաղաքային վարչության ստեղծումից անմիջապես հետո կանգնեցվեցին մի քանի հուշարձաններ և կառուցվեցին նոր ուղիներ։ 1872 թվականին վերակառուցվել է շատրվանը, 1888 թվականին կանգնեցվել է Գարիբալդիի հուշարձանը, իսկ 1889 թվականին՝ ժամանակավոր հաղթակամար՝ նվիրված Ջորջ Վաշինգտոնի երդմնակալության հարյուրամյակին։ 1895 թվականին այն փոխարինվել է ճարտարապետ Սթենֆորդ Ուայթի նախագծած 23 մետր բարձրությամբ մշտական կամարով։ Երկու տասնամյակ անց Վաշինգտոնի Սքուեր պարկում կանգնեցվել է ամերիկացի քանդակագործներ Ալեքսանդր Քալդերի և Հերմոն Մակնիլի կողմից պատրաստած Վաշինգտոնի մեկ այլ հուշարձան։
Սկզբում հինգերորդ պողոտան անցնում էր պուրակի միջով, բայց 1960-ականներին փողոցի այդ հատվածը եղել է փակ երթևեկության համար։ Այդ ժամանակներից ի վեր պուրակը մեծ տարածում է գտել ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում։ 2007 թվականի դեկտեմբերից զբոսայգին անցնում է բարեկարգում, որի նպատակն է բարելավել կանաչ տարածքները և վերականգնել աղբյուրններն ու հուշահամալիրները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Պուրակը 851 թվականին
-
Պուրակը Ջոն Սլոունի նկարում, 1928 թվական
-
Հաղթական կամար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Geographic Names Information System — 2018.
- ↑ «https://www.nytimes.com/2008/11/23/nyregion/thecity/23park.html?pagewanted=all&_r=0».
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|title=
|url=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jonathan Kuhn. Washington Square Park // The Encyclopedia of New York City / Kenneth T. Jackson, Lisa Keller, Nancy Flood. — 2. — Yale University Press, 2010. — P. 1381. — 1584 p. — ISBN 0300182570.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաշինգտոն Սքվեր պուրակ» հոդվածին։ |
|