Վանյա Ավագիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանյա Ավագիմյան
Ծնվել էհունիսի 10, 1966(1966-06-10)
ԾննդավայրԿուսապատ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 27, 1992(1992-08-27) (26 տարեկան)
Քաղաքացիություն Ադրբեջան

Վանյա Էդիկի Ավագիմյան (1966 հունիսի 10, Բաքու - 1992 օգոստոսի 27, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի հունիսի 10-ին, Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[1]։

Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղում[1]։

Արցախյան շարժման սկզբից Ազատագրական բանակի կազմում կամավոր մասնակցել է Գետաշեն, Շահումյան, Լենինավան, Մարաղա, Թալիշ, Ղազանչի, Հադրութ, Քարինտակ, Շուշի, Մարտունի, Ջանյաթաղ, Գյուլաթաղ բնակավայրերում մղված պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թվականին օգոստոսի 27-ին Մեհմանա գյուղի ազատագրության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[1]։

Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]