Վանիկ
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Վանիկ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Գյոզալդարայի գավառակ | |
Այլ անվանումներ | Վանըկ, Վպնիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 362 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 13000 | |
|
Վանիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում, Բիթլիս քաղաքից 20 կմ հարավ-արևելք։
1909 թվականին ուներ 60 տուն՝ 362 հայ բնակչով[1]։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործություն, անասնապահությունն ու արհեստներն էին։
Վանիկն ուներ Ս. Սարգիս անունով հայկական եկեղեցի։
Բնակիչները կոտորվել կամ տարագրվել են 1895 թվականի ջարդերի և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Վանիկում է ծնվել արվեստագետ, նկարիչ Եղիշե Մարտիկյանը (1904 - 1988)[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|