Եղիշե Մարտիկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիկյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Եղիշե Մարտիկյան | |
---|---|
Ի ծնե | Եղիշե Մարտիկյան |
Ծնվել է | 1904 մայիսի 4 |
Ծննդավայր | գյուղ Վանիկ, Բիթլիսի վիլայեթ |
Վախճանվել է | սեպտեմբերի 25, 1988 | (տարիքը 84)
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | արվեստագետ և նկարիչ |
Պարգևներ | |
Եղիշե Մարտիկյան Վիքիդարանում |
Եղիշե Մարտիկյան (1904, մայիսի 4, գյուղ Վանիկ, Բիթլիսի վիլայեթ - 1988, սեպտեմբերի 25, Երևան), հայ խորհրդային արվեստաբան-նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961 թ.)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1936-1937 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1954 թվականից՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1945-1954 թվականներին՝ պրոռեկտոր և արվեստի պատմության ամբիոնի վարիչ, 1970 թվականից՝ պրոֆեսոր)։
Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտիկյանը գրել է մի շարք մենագրություններ՝
- «Ստեփան Աղաջանյան» (1956 թ.)
- «Խորհրդային Հայաստանի կերպարվեստը» (1956 թ., ռուսերեն, հեղինակակից Պարսամյան Ռ.)
- «Ռեմբրանդ» (1959 թ.)
- «Հակոբ Կոջոյան» (1961 թ.)
- «Այծեմնիկ Ուրարտու» (1962 թ.)
- «Փանոս Թերլեմեզյան» (1964 թ.)
Մարտիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Հայկական կերպարվեստի պատմություն»-ը (գիրք 1-2; 1971-1975 թթ.)
Երփնագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Երփնագիր գործեր՝
- «Հին Երևան», 1936 թ.
- «Արարատ», 1947 թ.
- «Ինքնանկար», 1968 թ.
- «Նատյուրմորտ գորգով», 1985 թ.
- «Ծաղիկներ», 1986 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 344)։ ![]() |
|