Տոփ
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Տոփ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Գյոզալդարայի գավառակ |
Այլ անվանումներ | Դոպ, Տոբ, Տոպ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 114 մարդ (XX դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | տոփեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տոփ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 16 կմ արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում գտնվում էր Մեծ Հայքի Ազնվաց ձոր գավառում։ Մինչև Մեծ եղեռնի տարիները գյուղը զուտ հայաբնակ էր։
Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 20 տուն՝ 114 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։
Պատմամշակույթային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն հարուստ էր պատմաճարտարապետական հուշարձաններով։ Տոփում գտնվում էր Ս. Սարգիս եկեղեցին։ Գյուղից հարավ-արևելք գտնվում էր Ս. Գրիգոր եկեղեցին, իսկ հյուսիսային կողմի վրա Պահակի բերդի ավերակի հիմնապատերն էին, որոնք բնակիչները կոչում էին Ղարաղուլի բերդ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 126
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|