Հանդ (Գյոզալդարայի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանդ (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հանդ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
| Գավառակ | Գյոզալդարայի գավառակ | |
| Այլ անվանումներ | Անդ, Էնթ, Հանտ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 238 մարդ (1909) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | հանդեցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Հանդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գյոզալդարայի գավառակում։ Գտնվում էր Հանդ գետի ափին և հյուսիսից ու հարավից շրջապատված էր լեռներով։ Հնում գտնվել է Աղձնիք աշխարհի Ազնվաց ձոր գավառում։
Հանդը եղել է հայաբնակ։ 1880-ականներին ուներ 20 տուն, 1909 թվականին ուներ 38 տուն՝ 238 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Գյուղն ուներ Ս. Ստեփանոս եկեղեցի և ևս մի ավերակ եկեղեցի։
Գյուղն հիմնահատակ ավերվել է, իսկ բնակչությունը թուրքերի կողմից զանգվածաբար կոտորվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 347
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 387)։ |
|
| ||||||||||||||
