Վանանդացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox prétendant à un trône.png
Վանանդացիներ
'
Երկիր Մեծ Հայք
Տիրույթներ Վանանդ գավառ
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Վանանդացիներ երկրորդ

Վանանդացիներ, նախարարական տոհմ Մեծ Հայքում: Իշխել են Այրարատ նահանգի Վանանդ գավառում, երկու իշխանական տոհմով։ Ըստ Մովսես Խորենացու Գահնամակի Վանանդացիները զբաղեցրել են երկրորդ իշխանական գահը, ըստ Ներսեսի «Վարք»-ի Գահնամակում զբաղեցրել են 70-րդ գահը: Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին (գահակալել է 387-439) վերագրվող Գահնամակում զբաղեցրել են 14-րդ բարձը, իսկ Վանանդացիների երկրորդ տոհմը զբաղեցրել է 63-րդ բարձը: Ըստ Եղիշեի Վարդան Մամիկոնյանի զինակիցն էր Թաթուլ Վանանդացին, որը մասնակցեց 451 թվականի Ավարայրի ճակատամարտին: Ըստ Ղազար Փարպեցու Վարդան Մամիկոնյանի զինակիցների մեջ հիշատակվում են իշխաններ՝ Թաթուլ Վանանդացին և Առավան Վանանդացին, վերջինս մասնակցեց 449 թվականի Արտաշատի ժողովին: Ըստ Զորանամակի Վանանդացիները ենթարկվել են Գուգարաց բդեշխին և Մեծ Հայքին տրամադրել 1000 զինվոր: Վանանդացիների նախարարական տոհմից էր Տրդատ Ա Ոթմսեցի (741-764) կաթողիկոսը, որը մինչ կաթողիկոս լինելը Վանանդի եպիսկոպոսն էր:


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ. էջ 205 և 258
  • Մովսես Խորենացի «Հայոց Պատմություն»
  • Եղիշե «Վարդանի և հայոց պատերազմի մասին»
  • Ղազար Փարպեցի «Պատմություն Հայոց»