Վայրի կորեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի կորեկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Վայրի կորեկ (Milium)
L., 1753

Վայրի կորեկ (լատին․՝ Milium), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ընդգրկում է 2 տեսակ, լայն տարածում ունի անտառային գոտիներում, հիմնականում Հյուսիսային կիսագնդում[1]։ Միամյա կամ բազմամյա խոտաբույսեր են։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները՝ գծավոր։ Հասկիկները՝ փոքր, մեկ երկսեռ համաչափ ծաղիկներով, հավաքված ծաղկաբույլում։ Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ մինչև 100-150 սմ։ Տերևները լայն գծաձև են, եզրերը խորդուբորդ։ Ծաղկաբույլը նոսր, բրգաձև հուրան է, հասկիկները՝ միածաղիկ, սպիտակավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմիկ է։

Տարածում և էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է տափաստաններում, Հյուսիսային կիսագնդի անտառային գոտում։ Բավարար որակի կերային խոտաբույս է։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի Գառնի, Գեղարդ գյուղերում, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է գետափերին, թփուտներում և անտառահատված վայրերում։

Տարածված սերմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը տարածվում են ողնաշարավոր կենդանիների և մրջյունների, ինչպես նաև քամու միջոցով։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 6-7, Հայաստանում՝ 3 տեսակ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Толковый словарь» Владимира Даля приводит следующее определение: Растение Panicum miliaceum, Milium effusum, чёрное, птичье просо, просовик, просовка, род проса в чёрных шишках (симб., сам.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի կորեկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայրի կորեկ» հոդվածին։