Վայդահունյադ ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Վայդահունյադ ամրոց
Budapest Vajdahunyad 5.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորԲուդապեշտ
ԵրկիրFlag of Hungary.svg Հունգարիա
ՃարտարապետIgnác Alpár?
Կայքmezogazdasagimuzeum.hu
Կոորդինատներ: 47°30′55.000000100811″ հս․ լ. 19°4′55.000000098406″ ավ. ե. / 47.51527777780577821° հս․. լ. 19.08194444447178029° ավ. ե. / 47.51527777780577821; 19.08194444447178029
Vajdahunyad castle (Budapest) Վիքիպահեստում

Վայդահունյադ ամրոց (հունգ.՝ Vajdahunyad vára), ամրոց Բուդապեշտի Վարոշլիգետ այգում: Ամրոցը կառուցվել է 1896- 1908 թվականներին ճարտարապետ Իգնաց Ալպարի նախագծով:

1896 թվականին Հունգարիա պետության կազմավորման 1000 ամյակի օրը Վարոշլիգետ զբոսայգում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իգնաց Ալպարի նախագծած «պատմական տաղավարը»: Տաղավարը պատրաստվել էր փայտից, նրբատախտակից (ֆաներա) և պապիե-մաշեից: Այն իրենից ներկայացնում էր էկլեստիկ ոճի համադրում հռոմեական, գոթական, վերածննդի և բարոկկո ճարտարապետական ոճերի հետ:

Ամրոցի նախագծում Ալպարը ներառել էր Հունգարիայի 21 հայտնի կառույցներից տարրեր, այդ թվում նաև Կորվին ամրոցից, Շեգեշվար ամրոցից, Կատալինայի ամրոցից, Յակեի տաճարից, ինչպես նաև այլ եկեղեցիներից և ամրոցներից ճարտարապետական տարրեր: Քանի որ կառույցը իր արտաքին տեսքով նման էր Կորվինների ամրոցին, Տրանսիլվանիայի Հունյադիների պալատին, այդ պատճառով էլ «պատմական տաղավարը» սկսեցին անվանել նաև Վայդահունյադ:

Տոնակատարության ավարտից հետո տաղավարը քանդվել է, սակայն բուդապեշտցիներն այնքան էին հավանել այն, որ որոշվեց, որ նույն վայրում պետք է կառուցվի տաղավարի քարե տարբերակը: Կառուցումն ավարտվել է 1908 թվականին:

Ամրոցի բակում է գտնվում Անանունի արձանը, ով եղել է Gesta Hungarorum քրոնիկոնի հեղինակը: Ամրոցի բակում տեղադրված է նաև ճարտարապետ Իգնաց Ալպարի արձանը: Ներկայումս ամրոցում է տեղակայված Հունգարիայի ագրարային թանգարանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]