Jump to content

Վաղինակ Զաքարյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղինակ Զաքարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Համլետի Զաքարյան
1967, դեկտեմբերի 31 - 1990, նոյեմբերի 21
ԾննդավայրԵրևան, Հայաստանի ԽՍՀ
Մահվան վայրԲերդաձոր, Արցախ ԼՂՀ
ՊարգևներԱրիության մեդալ

Վաղինակ Համլետի Զաքարյան (Կայծակ Վաղո) (դեկտեմբերի 31, 1967 - նոյեմբերի 21, 1990), Արցախյան ազատամարտի մասնակից, առաջին զոհված հայ հետախույզը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում։ Սովորել Երևանի №49 դպրոցում։ Ավարտել է №24 ուսումնարանը։ 1986-1988 թվականներին ծառայել է Դոնի Ռոստովում։

Սումգայիթի ջարդերից հետո՝ 1988 թվականից, անդամագրվել է Երկրապահ կամավորների հատուկ ջոկատին և մեկնել Ղարաբաղ։

Մարտական առաջին մկրտությունը ստացել է Երասխավանում, այնուհետև՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին, Կոռնիձոր, Գորիս։ Հանձնարարություններն արագ կատարելու համար ընկերները նրան «Կայծակ Վաղո» մականունով էին կնքել։

Զոհվել է 1990 թվականի նոյեմբերի 21-ին Բերդաձորի Հինշեն գյուղում՝ վիրավորվելով հրազենային 72 գնդակից։

  • Հայաստանի կողմից պարգևատրվել է Արիության մեդալով

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]